Ռուս խաղաղապահների ներկայությունը չի կանխել Ադրբեջանի գործողությունները․ Ռուբինյան
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատերազմ չի հրահրել և ոչ էլ դադարեցրել է բանակցային գործընթացը։
Լրագրողների հետ զրույցում Ռուբինյանը նշել է․ «Ես համաձայն չեմ Ջեյհուն Բայրամովի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, այդ փաստերը ճիշտ չեն»։
Նրա խոսքով՝ Հայաստանի նախկին նախագահները հաճախ նշել են, թե նախկինում եղել են «հանճարեղ առաջարկներ», սակայն, ինչպես ընդգծել է Ռուբինյանը, դրանք չեն իրագործվել։
«Եթե այդպիսի առաջարկներ կային՝ ինչո՞ւ չեն իրագործվել։ Մադրիդյան սկզբունքներով ենթադրվող առաջարկները նախատեսում էին, որ հայկական ուժերը դուրս են գալիս 7 շրջաններից, Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում տեղակայվում են ռուս խաղաղապահներ, իսկ կարգավիճակի հարցին անդրադարձ չի լինում։ Այս ամենը իրականում տեղի ունեցավ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ»,– ասել է նա։
Ռուբինյանի խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները ցույց տվեցին, որ ռուս խաղաղապահների ներկայությունը չի կանխել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ամբողջական վերահսկողության հաստատումը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանին ուղղվող նոր պահանջներն ու զիջումները գնալով ընդլայնվում են. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանին փաստորեն հաջողվեց առաջին պլան բերել Արցախից բռնազավթված տարածքների ականապատ դաշտերի քարտեզներն իրենց փոխանցել...
ՔՊ-ն «Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզանից քերել 160 000 դրամ. Մեսրոպ Մանուկյան
ՔՊ-ն «Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզանից քերել 160 000 դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում
Թուրքիայի սահմանամերձ Կարս նահանգում փետրվարի 4-ից մեկնարկած «2019 ձմեռ» միջազգային զորավարժություններն ավարտվելու են փե...
Ինչ հարցեր կքննարկեն Պուտինն ու Էրդողանը Սոչիում. Պեսկովը մանրամասնում է
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 5-ին հանդիպում կանցկացնեն Սոչիո...