Հայաստանին ուղղվող նոր պահանջներն ու զիջումները գնալով ընդլայնվում են. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանին փաստորեն հաջողվեց առաջին պլան բերել Արցախից բռնազավթված տարածքների ականապատ դաշտերի քարտեզներն իրենց փոխանցելու հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ հումանիտար հարցերը պետք է արագացված տեմպով կարգավորվեն՝ մատնանշելով, ռազմագերիների եւ զոհվածների աճյունների վերադարձի, ինչպես նաեւ՝ ականապատ դաշտի քարտեզների Ադրբեջանին փոխանցելու անհրաժեշտությունը։
Ասուլիսին մասնակից Ադրբեջանի ԱԳ նախարարը ընդգծեց, որ Ադրբեջանը ռազմագերիների վերադարձման իր պարտավորությունները կատարել է։
Ադրբեջանին փաստորեն հաջողվեց առաջին պլան բերել Արցախից բռնազավթված տարածքների ականապատ դաշտերի քարտեզներն իրենց փոխանցելու հարցը։
Չնայած ՌԴ դիվանագետը խոսեց նաեւ մեզ համար կարեւոր համարվող ռազմագերիների վերադարձման կարեւորության մասին, սակայն նկատենք, որ այս բոլոր հարցերը քննարկվեցին նույն հարթության մեջ։
Ու սա այն դեպքում, որ ռազմագերիների, գերիների, զոհվածների աճյունների դրույթն ի տարբերություն ականապատ դաշտերի քարտեզների, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից է եւ մինչեւ այժմ գործընթացն ավարտված չէ։
Ի դեպ, Լավրովը նաեւ նշեց, որ Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի բարձրաձայնած հարցը լուծելու անհրաժեշտությունը գիտակցում են եւ այդ ուղղությամբ արդեն նախնական քայլեր են իրականացվել։
Իսկ թե ինչ քայլերի մասին է խոսում ՌԴ ԱԳ նախարարը, դեռ պարզ չէ։
Ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններն Ադրբեջանը շարունակում է ձգձգել՝ դրա ամբողջական կատարման դիմաց նոր զիջումներ պահանջելով Հայաստանից։
Ընդ որում՝ Հայաստանին ուղղվող նոր պահանջներն ու զիջումները գնալով ընդլայնվում են»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում կողմերը եզրահանգման են եկել․ ժամը 10։00-ին ադրբեջանցիները կվերադառնան դիրքեր. 24news
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կող...
Փաշինյանի գլխավորությամբ այս պահին Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունենում
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ։ Այս մասին տեղեկու...
Այսօր՝ ժամը 12-ին, Սև լճի տարածքում բանակցելու ենք ադրբեջանական կողմի հետ. Գորիսի փոխքաղաքապետ. Tert. am
Երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև...
Պետք է պատրաստ լինենք նաև հնարավոր վատ զարգացումներին. Տիգրան Ավինյանը Սյունիքում է
Սյունիքում ադրբեջանական կողմի հետ բանակցություններում այս պահին դեռևս վերջնական արդյունքներ չկան։ Այս մասին Գորիսում լրա...