Ոստիկանությունը երիտասարդներին հորդորում է չհետևել բարձր ռիսկայնություն ունեցող թրենդներին
Փողոցները մատնանշող ցուցանակներից բռնվելով պարային շարժումներ կատարելը կարող են առաջացնել անցանկալի հետևանքներ՝ նախևառաջ վտանգելով դրանք իրականացնողների առողջությունը, պատճառելով տարբեր վնասվածքներ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը՝ երիտասարդներին զգուշացնելով չհետևել բարձր ռիսկայնություն և անցանկալի հետևանքներ ունեցող թրենդներին:
«Նշված գործողությունները կարող են առաջացնել անցանկալի հետևանքներ՝ նախևառաջ վտանգելով դրանք իրականացնողների առողջությունը, պատճառելով տարբեր վնասվածքներ։ Բացի այդ, կարող է վնասվել պետական գույքը, ինչն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։
Սիրելի՛ երիտասարդներ, հորդորում ենք զերծ մնալ նման գործողություններից՝ խուսափելով անցանկալի հետևանքներից»,- ասված է Ոստիկանության հայտարարության մեջ:
Նշենք, որ համացանցում տարածվում են տեսանյութեր, որտեղ անչափահասներն ու երիտասարդները քաղաքի փողոցները մատնանշող ցուցանակներից բռնվելով՝ կատարում են պարային շարժումներ։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ ինչու
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ կաշառք ստան...
Երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի Բալըքեսիրի Սինդիրգի շրջանում այսօր՝ տեղական ժամանակով ժամը 12:11-ին, գրանցվել է 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրա...
Թուրքիայի ԱԱԽ նիստում անդրադարձել են Հայաստանին և Ադրբեջանին․ մանրամասներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստ, որից...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. 8-ամյա Միհրանի կյանքը Ստեփանակերտում
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում ներկայացվել են լուսանկարներ, որոնք պատմում են՝ ինչպես է անցնում 8-ամյա Միհրանի կյանքը...