Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ ինչու
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ կաշառք ստանալու մեղադրանքով: Այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազությունից:
«Դատախազը 05.11.2025 թվականին Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին»,- նշեցին Գլխավոր դատախազությունից:
Սերժ Սարգսյանին 2019 թվականին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:
Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չէր ընդունում։ 2024 թվականի մայիսի 31-ին Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել էր ՀՀ երրորդ նախագահին և գործով անցնող մյուս անձանց՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Դատարանի որոշմամբ վերացվել էին Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և Գևորգ Հարությունյանի խափանման միջոցները՝ երկրից բացակայելու արգելքը։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ՀՀ դատախազության բողոքը և բեկանել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության։
Նմանատիպ հոդվածներ
Տարադրամի փոխարժեքներն այսօր
Rate.am-ում օգոստոսի 2-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 382 դրամը,...
Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք չառաջացնել անհարկի խուճապ․ Մեղրիի համայնքապետարան
Մեղրիի համայնքապետարանը հայտարարություն է արել. «Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,տեղեկացնում ենք, որ օգոստոսի 10-...
Ռուսական «Пятница» հեռուստաալիքը դադարեցրել է «Орел и решка» նախագծի ստեղծողի հետ համագործակցությունը
Ռուսական «Пятница» հեռուստաալիքը որոշել է դադարեցնել համագործակցությունը ուկրաինական TeenSpirit փրոդաքշնի հետ, որը հեռու...
Ադրբեջանում հայ ռազմագերիների դատն է ընթանում
Յասամալի շրջանային ռազմական դատարանում այսօր մեկնարկել է հայ գերիներից Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի և Ալյոշա Արամայիսի Խոս...