Թուրքիայի ԱԱԽ նիստում անդրադարձել են Հայաստանին և Ադրբեջանին․ մանրամասներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստ, որից հետո հրապարակվել է հայտարարություն։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանին և Ադրբեջանին։
«Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական զարգացումները՝ քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։ Վերահաստատվել է Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն և զարգացում ապահովելու մեր հանձնառությունը»,- ասվում է հայտարարությունում։
Գնահատվել է նաև ռուս-ուկրաինական պատերազմի ներկա իրավիճակը, ընդգծվել է դիվանագիտական լուծումներ գտնելու կարևորությունը՝ լարվածության սրման վտանգը վկայող զարգացումների պայմաններում, և նշվել է, որ Թուրքիան շարունակելու է ջանքերը միջազգային գործընկերների հետ միասին երկարատև և արդար խաղաղություն հաստատելու համար։
Նմանատիպ հոդվածներ
«Փաստ». Լյովա Երանոսյանի փոխարեն՝ վարչապետի համադասարանցին
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի հրամանագրով Վահե Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի...
«Գոլդեն փելես» հյուրանոցին օտարված 17 000 քմ հողամասը կվերադարձվի պետությանը
«Հաղթանակ» զբոսայգում «Գոլդեն փելես» հյուրանոցին ապօրինի օտարված 17077, 6 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի պետությանը։...
Առաջին անգամ Հայաստանում վայրի կենդանիներին նկարահանել են թվային #SLR ֆոտոխցիկներով
Առաջին անգամ Հայաստանում թվային SLR ֆոտոխցիկներն օգտագործվել են բնության մեջ կենդանիների արահետային նկարահանման համար:Դե...
Իսրայելի դատական բարեփոխումները քննադատելուց հետո պաշտպանության նախարարը պաշտոնից հեռացվել է
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտոնից հեռացրել է երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին: Սա այն բանից հետո,...