Հայաստանի չասված պատասխանը Բայրամովին․ Սուրենյանց
Երբ լռությունը դառնում է մեղսակցություն․ Հայաստանի չասված պատասխանը Բայրամովին: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցին նվիրված ֆիլմում, ներկայացրել է մի շարք դրվագներ, որոնց նպատակը ակնհայտ է՝ ոչ թե պատմությունը վերհիշել, այլ այն վերաշարադրել։ Ֆիլմում Բայրամովը մեղադրում է Հայաստանին՝ բանակցային գործընթացից հրաժարվելու և պատերազմ հրահրելու մեջ։
Նա պատմում է, թե իբրև 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացած Փաշինյան–Ալիև առաջին հանդիպման ժամանակ Փաշինյանը խոստացել է լուծել ԼՂ հարցը՝ պայմանով, որ Ալիևը դադարեցնի սահմանային կրակոցները։ Ալիևը, ըստ նրա, հանձնարարել է «կատարյալ լռություն» պահպանել սահմանին, սակայն ընդամենը վեց ամիս անց՝ 2019 թվականի մարտի 29-ին Վիեննայում կայացած հաջորդ հանդիպմանը, Փաշինյանը փոխել է իր դիրքորոշումն ու հայտարարել, թե չի կարող լուծել խնդիրը։
Բայրամովի այս պատմությունն ունի մեկ ակնհայտ նպատակ՝ Ադրբեջանի ագրեսիան ներկայացնել որպես «պատասխան» հայկական սադրանքին և հետին թվով լեգիտիմացնել պատերազմը՝ միջազգային լսարանի աչքում։ Հայաստանի իշխանությունները, սակայն, չեն արձագանքում այս մեղադրանքներին։ Իսկ լռությունը դիվանագիտության մեջ երբեք չեզոք չէ․ կամ դա վկայում է, որ ասվածը ճիշտ է և հակափաստարկ չկա, կամ դա վախ է՝ Ադրբեջանից վասալային կախվածության մեջ լինելու հետևանքով: Երկու դեպքում էլ՝ Բաքուն շահում է։ Քանի դեռ Երևանը չի ներկայացնում հիմնավոր հակափաստարկներ՝ 2018–2019 թթ․ բանակցությունների փաստաթղթերը, Մինսկի խմբի ձևաչափում եղած արձանագրությունները և այն հանգամանքը, որ հենց Բաքուն էր խախտում խաղաղ գործընթացի տրամաբանությունը, միջազգային հանրության ընկալման մեջ Բայրամովի ներկայացրած տարբերակն աստիճանաբար վերածվում է «պատմական փաստի»»,- գրել է քաղքագետը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսել. Իրանի ԱԳ
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսել հնարավոր համաձայնագրի շուրջ: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար ...
Կրկին աղբաման են այրել․ քաղապետարանը կդիմի ոստիկանություն
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այրված աղբամանի...
Օդեսայում տեղի ունեցածի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Օդեսայում այսօրվա իրադարձությունների հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պաղպաղակ փարթի Տեղում․ պաղպաղակը հազիվ հերիքեց․ Փաշինյան
Պաղպաղակ փարթի Տեղում։ Պաղպաղակը հազիվ հերիքեց։ Այս մասին իր սոցիալական էջերում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...