Օդեսայում տեղի ունեցածի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Օդեսայում այսօրվա իրադարձությունների հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
«Օդեսայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը շարունակում է աշխատանքն իր գործառույթների ողջ ծավալով՝ իրականացնելով ՀՀ քաղաքացիների ընդունելություն»,– նշվում է հաղորդագրության մեջ:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի խոսքով՝ բացի հիպերմարկետից և համալսարանական հանրակացարանից, ինչի մասին ավելի վաղ հայտնել էին մարզային իշխանությունները, գիշերային հարձակումների հետևանքով տուժել են բազմաբնակարան շենքեր, դեղատուն և մեքենաներ։ Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերը ավելի վաղ հայտարարել էին, որ խոցել են բոլոր թիրախները՝ 15 «Շահեդ-136/131» հարվածային անօդաչու թռչող սարք և ութ «Կալիբր» թեւավոր հրթիռ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի լույս 14-ի գիշերը խոցված հրթիռների բեկորների անկման հետևանքով հրդեհներ են բռնկվել Օդեսայի երկու օբյեկտներում։ Մասնավորապես, հրդեհ է բռնկվել հիպերմարկետում․ երեք մարդ տուժել է։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը ներկայացրեց ապացույցներ և հայկական կողմի ակնկալիքները. ԱԳ նախարարի՝ ամբողջական ելույթը
ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտե...
Այստեղ եմ՝ հայցելու այս հեղինակավոր կառույցի աջակցությունը. Արարատ Միրզոյան
Լեռնային Ղարաբաղում առկա ներկայիս հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կո...
ՄԱԿ ԱԽ–ում քննարկում են Արցախում հումանիտար ճգնաժամը
Ինչպես արդեն հայտնել էինք, Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ ԱԽ նիստը, որի ժամանակ քննարկվում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի...
Ֆրանսիան Արցախի հարցով բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ. Le Figaro
Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի շրջափակման պատճառով սովի եզրին կանգնած...