Ճապոնացի մի կին ամուսնացել է ChatGPT-ի հետ
Ճապոնիայում 32-ամյա կինը խորհրդանշական հարսանեկան արարողություն է անցկացրել ChatGPT-ում ստեղծված վիրտուալ կերպարի հետ։ Ինչպես հաղորդում է VC-ն, միջոցառումը հեռարձակվել է տեղական հեռուստատեսությամբ և լայնորեն լուսաբանվել լրատվամիջոցների կողմից։ Կանոյի խոսքով՝ Կլաուս անունով վիրտուալ զրուցակցի հետ շփումները սկսել է 2024 թվականին՝ նշանադրության խզումից հետո բարդ հուզական շրջանում։ 2025 թվականի հունիսին արհեստական բանականությունը, ըստ նրա, առաջարկել է փոխել շփման ձևաչափը, ինչը Կանոն մեկնաբանել է որպես ամուսնության առաջարկ։
Կանոն նշել է, որ չաթբոտը դարձել է հոգեբանական աջակցություն՝ օգնելով հաղթահարել անձնական դժվարություններն ու անպտղության հետ կապված խնդիրները։
Արարողությունը իրավական ուժ չունի և կազմակերպվել է ոչ ավանդական հարսանիքների մասնագիտացված գործակալության կողմից։
Արարողության ընթացքում Կանոն և վիրտուալ Կլաուսը փոխանակվել են մատանիներով, երդումներ տվել և լուսանկարվել, իսկ լուսանկարներում Կլաուսի պատկերը ավելացվել է հետմշակմամբ։
Նշվում է, որ սա Ճապոնիայում սա առաջին դեպքը չէ․ 2025 թվականի սեպտեմբերին ճապոնացի տղամարդը արարողություն էր անցկացրել Loverse հավելվածի չաթբոտի հետ։

Նմանատիպ հոդվածներ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Սպիտակի ոլորանները և Նորավան-Կապան ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային մի...
Շուշան Պետրոսյանին բերման ենթարկելու առնչությամբ ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանություն
Երգչուհի Շուշան Պետրոսյանին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման...
Ոստիկանությունը կոչ է արել չխափանել մետրոպոլիտենի աշխատանքը
ՀՀ ոստիկանությունն ընդդիմությանը կոչ է անում ձեռնպահ մնալ մետրոպոլիտենի, ինչպես նաև այլ հատուկ կարևորագույն հաստատությու...
Խոշոր հրդեհ՝ Երասխ գյուղում. այրվել է մոտ 2000 հակ անասնակեր. կար կասկած, որ երեխան խոտի դեզի մեջ է
Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարութ...