Խոշոր հրդեհ՝ Երասխ գյուղում. այրվել է մոտ 2000 հակ անասնակեր. կար կասկած, որ երեխան խոտի դեզի մեջ է
Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ բնակավայրի Րաֆֆու փողոցի տներից մեկում կուտակված անասնակեր է այրվում, և կան կասկածներ, որ վառվող խոտի մեջ երեխա կա։
Հրշեջները, պարեկները, ոստիկաններն ու գյուղացիները ոչ միայն պայքարում էին կրակի տարածման դեմ, այլ նաև որոնողական աշխատանքներ էին կատարում՝ երեխային հայտնաբերելու համար։
Բարեբախտաբար, կարճ ժամանակահատվածում երեխային հայտնաբերում են հարևան խոտի դեզի մեջ։
Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 2000 հակ անասնակեր խոտ։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։
Նմանատիպ հոդվածներ
Դաղստանում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը աճել է
Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո զոհերի թիվը հասել է 9-ի, նրանցից 7-ը իրավապահ է, 25-ը վիրավորվել է, հայտնո...
Ցեմենտով բարձված «Կամազ»-ը բախվել է քարին և կողաշրջվել. վարորդը տեղում մաhացել է
Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում Սյունիքի մ...
1 զոհ, 5 վիրավոր․ Ողբերգական վթար Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին
Այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:10-ի սահամներում Վանաձոր-Ստեփան...
71-ամյա տղամարդը դանակահարել է 61-ամյա հարևանին. վերջինը հիվանդանոցում մահացել է
Հունիսի 21-ի ժամը 16.21-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Վեդի քաղա...