Չախոյանն անդրադարձել է Ադրբեջանի տարածքով Հայաստան 4-րդ կարգի ցորենի ներմուծման շուրջ քննադատություններին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան 4-րդ կարգի ցորենի ներմուծման շուրջ քննադատություններին:
«Հարցը Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռնափոխադրումն է, ոչ թե փոխադրվող բեռի նշանակությունը։
Հարցը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռնափոխադրման երթուղին գործարկելն է, ոչ թե ցորենի կարգը։
Այսօր 4-րդ կարգ է ներմուծվել, վաղը՝ 1-ին կարգ կներմուծվի․ հարցը Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռնափոխադրման երթուղին գործարկելն է։
Մարուքյան Էդմոնի նման 4-րդ կարգի բայղուշների ընկալիչներին կամ սա չի հասնում, կամ չեն հասկանում։ Հուսով եմ գոնե չեն հասկանում, հակառակ դեպքում սրիկայություն են անում»,- գրել է Չախոյանը:
Նմանատիպ հոդվածներ
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարը հանդես է եկել հայտարարությամբ
Վենեսուելան պետք է զարգացնի և պահպանի հարաբերություններ իր կիսագնդի բոլոր երկրների, ինչպես նաև Ասիայի, Աֆրիկայի, Մերձավո...
ԱՀ-ի բոլոր շրջաններում այս պահին իրականացվում է աշխարհազորայիններից կազմված ջոկատների ստեղծման գործընթացը
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․« Այսօր այցելել եմ Ասկերան շրջկենտրոն և շրջանային ղեկավարու...
Վանեցյանը դժգոհ է ԱԱԾ աշխատանքից, բայց հնչեղ բացահայտումներ է խոստանում
Նիկոլ Փաշինյանը դժգոհ է իրավապահ մարմինների աշխատանքից, ո՞րն է պատճառը: Այսօր այս հարցը տվեցին լրագրողները ԱԱԾ տնօրեն Ար...
Վրաստանի նպատակն է Միջին միջանցքը վերածել տարածաշրջանի ամենաապահով երթուղու․ Կոբախիձե
Վրաստանի նպատակն է Միջին միջանցքը վերածել տարածաշրջանի ամենաապահով երթուղու։ Այս մասին ասել է Կոբախիձեն։«Վրաստանի երկաթո...