Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարը հանդես է եկել հայտարարությամբ
Վենեսուելան պետք է զարգացնի և պահպանի հարաբերություններ իր կիսագնդի բոլոր երկրների, ինչպես նաև Ասիայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի հետ։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը՝ խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպման ընթացքում։
Նրա խոսքով՝ ներկայում Վենեսուելայի արտահանման 71 տոկոսը կենտրոնացած է ընդամենը ութ երկրի վրա, որոնցից 27 տոկոսը բաժին է ընկնում Միացյալ Նահանգներին։ Ռոդրիգեսը նշել է, որ այդ ցուցանիշները վկայում են արտաքին առևտրի կառուցվածքի մասին, սակայն միաժամանակ ընդգծել է տարբեր շուկաների հետ համագործակցության կարևորությունը։
Նրա գնահատմամբ՝ Վենեսուելայի տնտեսական և աշխարհաքաղաքական հարաբերությունները պետք է լինեն բազմակողմ և հավասարակշռված։ Նրա խոսքով՝ արտահանման և արտաքին կապերի դիվերսիֆիկացիան բնական և ճիշտ մոտեցում է երկրի զարգացման համար։
Ռոդրիգեսը վերահաստատել է, որ Վենեսուելան ձգտում է համագործակցության տարբեր տարածաշրջանների երկրների հետ՝ անկախ քաղաքական կամ աշխարհագրական գործոններից։ Նրա հայտարարության համաձայն՝ նման քաղաքականությունը նպատակ ունի ամրապնդել երկրի դիրքերը միջազգային հարթակում և ապահովել կայուն տնտեսական հարաբերություններ։
Նմանատիպ հոդվածներ
Անդրեասյանն ուսուցիչների խրախուսման ծրագրերին է անդրադարձել
Ուսուցիչների վարձատրության համատեքստում ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին. «...
Հայաստանը՝ 2026 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում. The New York Times
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը Հայաստանը ներառել է 2026 թվականին այցելելու արժանի աշխարհի 52...
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...
Ոմանք եկեղեցին օգտագործում են որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ. մենք թույլ չենք տա. Փաշինյան
Մենք երկար ժամանակ աղոթում էինք Աստծուն խաղաղության համար, բայց հասկացանք, որ մեր որոշումներով ու գործողություններով զու...