ԱՄՆ Սենատը հաստատել է շաթդաունը դադարեցնելու փոխզիջումային համաձայնությունը
ԱՄՆ Սենատը հաստատել է փոխզիջումային համաձայնություն, որը դադարեցնում է երկրի պատմության մեջ կառավարական ժամանակավոր անաշխատունակությունը շաթդաունը։
Օրենքն ընդունվել է 60։40 հարաբերակցությամբ՝ գրեթե բոլոր հանրապետականների և ութ դեմոկրատ սենատորների աջակցությամբ։
Օրինագիծը կուղարկվի Ներկայացուցիչների պալատ, որը գտնվում է հանրապետականների վերահսկողության տակ։ Խոսնակ Մայք Ջոնսոնը հայտնել է, որ ցանկանում է այն ընդունել չորեքշաբթի օրը և ներկայացնել Թրամփին ստորագրելու համար։ Թրամփը այս համաձայնությունը անվանել է «շատ լավ»։
Փաստաթղթի կնքումը տեղի է ունեցել մեկ շաբաթ անց այն բանիցհետո, երբ դեմոկրատները հաղթել էին Նյու Ջերսիի ու Վիրջինիայի ընտրություններում, իսկ Նյու Յորքում ընտրվել էր դեմոկրատ-սոցիալիստ քաղաքապետ։
Գործարքը դժգոհություն է առաջացրել բազմաթիվ դեմոկրատների շրջանում, որոնք նշում են, որ որևէ երաշխիք չկա, թե հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Սենատը կամ Ներկայացուցիչների պալատը կհամաձայնեն երկարաձգել առողջապահական ապահովագրության սուբսիդիաները։
Ըստ ամենայնի՝ համաձայնությունը չի ներառում կոնկրետ սահմանափակումներ, որոնք կարող էին խոչընդոտել Թրամփին հետագայում իրականացնելու ծախսերի նոր կրճատումներ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԱՍՍ գործակալությունը՝ Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան այցի մասին
Ռուսական ՏԱՍՍ գործակալությունն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա եռօրյա մասնավոր այցին:Քոչարյանը...
ԱՄՆ Սենատը՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին
Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը այս շաբաթ չի քննարկվի ԱՄՆ Սենատում, գրում է Politico-ն՝ հղում անելով տ...
Փաշինյանը` Պուտինի` հայկական կողմի խնդրանքներին արձագանքելու մասին
Վլադիվոստոկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ չի վախենում, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների ինտենսիվացման...
Ես կրքոտ հռետոր եմ. Նիկոլ Փաշինյան
Ես կրքոտ հռետոր եմ, եթե հիմա էլ ինձ հուզող թեմայի մասին խոսեմ, էլի կրքոտ և եռանդուն եմ խոսելու: Այս մասին ճեպազրույցի ժա...