Ռազմական գաղտնիքներ արտահանելու փորձը բացահայտվել է․ ռուս տղամարդը ձերբակալված է
The Economic Times-ի փոխանցմամբ՝ Սանկտ Պետերբուրգում բացահայտվել է մաքսանենգության դեպք, որի ընթացքում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի։ Նա ներգրավված է եղել ռուսական ռազմական ուղղաթիռների և ՀՕՊ համակարգերի հետ կապված գաղտնի փաստաթղթերի անօրինական դուրսբերման փորձի մեջ։
Հրապարակման տվյալներով՝ բացահայտվել է նաև Պակիստանի Միջգերատեսչական հետախուզության՝ ISI-ի վերահսկողության տակ գործող ցանց, որը նպատակ է ունեցել Ռուսաստանից ապօրինի կերպով դուրս բերել առաջադեմ հակաօդային պաշտպանության տեխնոլոգիաներ։
Ըստ աղբյուրների՝ այս գործողությունը ISI-ի նախկին նախաձեռնությունների շարունակությունն է, որոնք ուղղված էին ռազմական տեխնոլոգիաների, այդ թվում՝ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կողմից օգտագործվող S-400 համակարգերի վերաբերյալ տեղեկություն ստանալուն։
Ձերբակալված անձը փորձել է գաղտնի արտահանել փաստաթղթեր և տվյալներ, որոնք վերաբերում էին Mi-8AMTSh-V «Տերմինատոր» և Mi-8AMTSh-VA ռազմական տրանսպորտային ուղղաթիռների մշակմանը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում առաջինը կայցելեմ ծնողներիս և զոհված ընկերներիս գերեզմաններին. Սերժ Սարգսյան
Եթե Արցախ գնալու երջանիկ հնարավորություն ունենամ, առաջինը կայցելեմ ծնողներիս և զոհված ընկերներիս գերեզմաններին: Այս մասի...
Հայաստանի ու Թուրքիայի պայմանավորվածությունը
Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում մաքսատուն չի լինելու․ Դավիթ Անանյան
Երևանում մաքսատուն չի լինելու, Արարատյան մաքսատուն չի լինելու, Երևանից ամբողջ բիզնեսը գնալու է հյուսիս ու հարավ, մայրաքա...
Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի «գործով» շինծու դատավարությունը
Այսօր Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործ...