Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի «գործով» շինծու դատավարությունը
Այսօր Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործով» շինծու դատավարությունը:
Վարդանյանն ավելի քան 20 օր հացադուլ է անում՝ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի:
Նրա դեմ շինծու գործը քննվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ գործից առանձնացված։ Ադրբեջանը Վարդանյանին մեղադրում է «խոշտանգումների», «շահադիտական գործունեության», «պատերազմի օրենքների խախտման», «ահաբեկչության», «ահաբեկչության ֆինանսավորման» համար:
Շինծու դատավարության գործընթացը մեկնարկել էր հունվարի 17-ին:
Հիշեցնենք, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց Բաքվի դատարանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն հետաքրքրված է հնդկական պաշտպանական տեխնիկայով. Միրզոյան
Հնդկական արտադրության պաշտպանական սարքավորումներն ու տեխնիկան հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Դրանով առ...
Սիրիայում ցեղասպան գործողություններ են անում, այդ թվում` հայերի նկատմամբ. Սևակ Հակոբյան
Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա նահանգի հայաբնակ Քեսաբ քաղաքում ներկայում համեմատաբար հանգիստ է։ Այս մասին Sputn...
Իրանը չի սպասելու ԱՄՆ-ից որևէ նամակի. Ղալիբաֆ
Իրանն ի վիճակի է չեզոքացնել պատժամիջոցները, ուստի չի սպասի ԱՄՆ-ից որևէ նամակի: Ինչպես փոխանցում են իրանական լրատվամիջոցն...
Թրամփը ցանկանում է, որ Զելենսկին մտածի հրաժարականի մասին
Ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ գործարքը բավարար չի լինի, որպեսզի ԱՄՆ-ն վերսկսի Կիևին ռազմական օգնության և հետ...