Նրանք նոր մեղադրանքների տեղ չեն թողել․ Զախարովան՝ Թրամփի ելույթի խեղաթյուրումների մասին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Բրիտանիայի BBC հեռուստառադիոկորպորացիայի ղեկավարի հրաժարականը՝ այն կապված է Դոնալդ Թրամփի ելույթի խեղաթյուրումների հետ։
«Նրանք նոր մեղադրանքների տեղ չեն թողել»,– ասել է Զախարովան «Взгляд» պարբերականին տված մեկնաբանության մեջ։
Զախարովայի խոսքով՝ BBC-ն և այլ արևմտյան լրատվամիջոցներ բազմիցս ստեղծել են կեղծ նյութեր տարբեր թեմաներով։ Նա նշել է, որ այդ լրատվամիջոցները «հորինել են պատմություններ Սոչիի Օլիմպիադայից առաջ Ռուսաստանի երկրպագուների մասին, տարածել են ապատեղեկատվություն Սիրիայի իրադարձությունների շուրջ և ակտիվորեն շահարկել Սկրիպալների գործը»։
Զախարովան ընդգծել է, որ նման հրապարակումները խարխլում են լրատվական վստահությունը և վկայում տեղեկատվական մանիպուլյացիաների համակարգված կիրառման մասին։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն ո՞ւմ կարող է զենք մատակարարել Արևմուտքի դեմ պայքարելու համար. հարց՝ Պեսկովին
Կրեմլում չեն բացահայտել, թե ՌԴ-ն որ երկրներ կարող է զենք ուղարկել Արևմուտքի դեմ պայքարելու համար։ Ռուսաստանի նախագահ Վլա...
Իմ գլխին ոչ ոք զենք չի դրել այդ թուղթը ստորագրելու համար. Փաշինյան
Ասում եք՝ նոյեմբերի 9-ին զենքը դրել էին գլխին, ստորագրել է եռակողմ հայտարարությունը: Այս մասին ասուլիսին հայտարարել է ՀՀ...
Կարևոր է հանդիպումը մեր երկրներն իրար դեմ հանելու Արևմուտքի անամոթ փորձերի ֆոնին. ՌԴ ԱԳՆ-ն` Միրզոյան-Լավրով հանդիպման մասին
ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է մարտի 20-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ա...
Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հանդիպել են
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Բրազիլիա...