ՌԴ-ն ո՞ւմ կարող է զենք մատակարարել Արևմուտքի դեմ պայքարելու համար. հարց՝ Պեսկովին
Կրեմլում չեն բացահայտել, թե ՌԴ-ն որ երկրներ կարող է զենք ուղարկել Արևմուտքի դեմ պայքարելու համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն հայտնել է այն ամենը, ինչ անհրաժեշտ է այդ կապակցությամբ, հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իհարկե, ոչ, [չեմ բացահայտի ռուսական զենքի հնարավոր ստացողներին]։ Նախագահն ասաց այն, ինչ ուզում էր ասել: Եվ սա շատ կարևոր հայտարարություն է»,- լրագրողների հետ զրույցում նշեց նա։
Ինչպես հաղորդում է Life.ru-ն նախօրեին համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում, Պուտինը նշել է, որ Ուկրաինային հեռահար զենքի մատակարարման պատասխանը կարող է ասիմետրիկ լինել: Մոսկվան նույնպես իրավունք ունի զենք ուղարկել տարածաշրջաններ, որտեղից ՌԴ-ն կարող է հարվածել այն երկրների ենթակառուցվածքներին, որոնք շարունակում են զենքով հովանավորել Կիևին, ընդգծել Է նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Սահմանազատումից հինգ պակաս. ի՞նչ իրավիճակ է սահմանամերձ Տիգրանաշենում․ MediaHub
MediaHub-ը գրում է․ «Սահմանազատման և սահմանագծման աշխատանքները Կիրանցում և Ոսկեպարում բուռն քննարկումների առարկա են դարձ...
Կադաստրի քարտեզը համապատասխանո՞ւմ է Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ տարածքին․ Sputnik
Sputnik Արմենիան գրում է․ «ՀՀ իշխանությունները չգիտեն` արդյոք ՀՀ կադաստրի պետական կոմիտեի քարտեզը համապատասխանում է Ալմա...
Մարզպետը` Սյունիքից տարածքներ հանձնելու մասին
ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը չի կարծում, որ մարզում սահմանազատում և սահմանագծում անելուց հետո կարող են Ադրբեջան...
Ալեն Սիմոնյանի հարսի գործը կարճվեց. դատախազությունը հաստատում է. Armlur
Այս տարվա փետրվարի 27-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իր եղբոր կնոջ նկատմամբ հարուցված մեղադրանքը սխալմունք...