Նոր նախագիծ՝ Ռուսաստանում օտարերկրացի զինծառայողների և քաղաքացիների համար
Ռուսաստանի կառավարության օրենսդրական գործունեության հանձնաժողովը քննարկման ընթացքում աջակցել է մի շարք նախաձեռնությունների, որոնք նպատակ ունեն բարելավել օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակը, եթե նրանք անցել են կամ ներկայում ծառայում են ռուսական բանակում պայմանագրային հիմունքներով։ Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով հանձնաժողովի աղբյուրներին։
Ըստ նախաձեռնություններից մեկի՝ առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ռուսաստանի Դաշնություն օտարերկրացիների մուտքի և ելքի կարգի մասին» և «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրացիների իրավական վիճակի մասին» դաշնային օրենքներում։
Նախագծի ընդունման դեպքում պետական մարմիններին արգելվելու է որոշումներ ընդունել այն օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ, ովքեր անցել են կամ անցնում են զինծառայություն, կապված նրանց արտաքսման, վերադարձման կամ երկրի տարածքում մնալու ժամկետի կրճատման հետ։ Նախաձեռնությունները դեռ պետք է քննարկվեն Պետդումայում և Դաշնության խորհրդում, իսկ վերջնական որոշումը կընդունի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը վերահսկում է Ուկրաինայի տարածքի մի մասը. Ռյուտեն
Ռուսաստանը վերահսկում է Ուկրաինայի տարածքի մի մասը. դա պետք է լինի փաստացի ճանաչում, այլ ոչ թե դե յուրե քաղաքական ճանաչո...
Հրանտ Բագրատյանը նոր պաշտոն ունի. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը տեղեկություն էր տարածել, ըստ որի՝ Տիգրան Ավինյանը...
ԳՇ պետի նախկին տեղակալը և ԶՈւ ավիացիայի վարչության նախկին պետը հրավիրվել են դատախազություն
Ապօրինի ծագում ունեցող գույքի գործով դատախազություն են հրավիրվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատերազմ կլինի՞. Լավրովը պատասխանում է հարցին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուղիղ եթերում հարցազրույց է տալիս արտաքին քաղաքականության և միջազգային օր...