Ռուսաստանը վերահսկում է Ուկրաինայի տարածքի մի մասը. Ռյուտեն
Ռուսաստանը վերահսկում է Ուկրաինայի տարածքի մի մասը. դա պետք է լինի փաստացի ճանաչում, այլ ոչ թե դե յուրե քաղաքական ճանաչում: Այս մասին ABC-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում անցկացվելիք հանդիպումը ստուգում կլինի Պուտինի համար, թե որքան լուրջ է նա մտադրված այս սարսափելի պատերազմին վերջ դնելուն:
Խոսքը Ուկրաինայի տարածքի մասին է։ Խոսքն, իհարկե, անվտանգության երաշխիքների մասին, բայց նաև այն բացարձակ անհրաժեշտության մասին, որ ճանաչենք՝ Ուկրաինան ինքն է որոշում իր ապագան, որ Ուկրաինան պետք է լինի իր աշխարհաքաղաքական ապագան ինքնուրույն որոշող ինքնիշխան պետություն, իհարկե, առանց որևէ սահմանափակման իր զինված ուժերի չափի վերաբերյալ։ Իսկ ՆԱՏՕ-ի համար՝ առանց որևէ սահմանափակման մեր ներկայության վերաբերյալ արևելյան թևում:
Հարցն այն է՝ ինչպես գործել հրադադարից հետո, այդ թվում՝ ինչ է դա նշանակում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների առումով: Երբ խոսքը վերաբերում է այս ամբողջ տարածքային հարցին, երբ խոսքը վերաբերում է, օրինակ, ապագա համաձայնագրում, այն ճանաչմանը, որ Ռուսաստանը փաստացի վերահսկում է Ուկրաինայի տարածքի մի մասը, դա պետք է լինի ճանաչում, այլ ոչ թե դե յուրե քաղաքական ճանաչում»- ասել է Ռյուտեն։
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը քննարկման առարկա է դարձել հենց Փաշինյանի նախաձեռնությամբ. խոսնակ
Համացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում, թե իբր վարչապետ Փաշինյանը Վաշինգտոնում դեմ է արտահայտվ...
Շահարկումներ կան նաև Խաղաղության համաձայնագրի մասով. Միրզոյան
Հայասանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագրի մասով շահարկումնե...
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով:Հիշեցնենք` ավելի վաղ հայտնելի ենք, որ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանո...
Հայտնի է՝ ինչ քննարկում են ունեցել Փաշինյանը և Ուիթքոֆֆը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարա...