Աշխարհը վախենում է Թրամփից. Զելենսկի
Աշխարհում բոլորը վախենում են Դոնալդ Թրամփից, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Guardian-ին տված հարցազրույցի ժամանակ։
Լրագրողի հարցին, թե արդյոք ինքը վախենում է ԱՄՆ նախագահից, Զելենսկին պատասխանել է, որ թշնամիները պիտի վախենան, իսկ իրենք թշնամիներ չեն։ Նա հավելել է, որ բրիտանական միապետ Չարլզ III-ն օգնել է իրեն կապեր հաստատել Թրամփի հետ՝ նրան բնութագրելով որպես Ուկրաինայի ակտիվ կողմնակից։
«Մենք Ամերիկայի թշնամիները չենք։ Մենք ընկերներ ենք։ Ուրեմն ինչի՞ց պետք է վախենանք»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը Միացյալ Նահանգներն անվանել է իր երկրի երկարաժամկետ ռազմավարական գործընկեր՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը և Կիևը կիսում են ընդհանուր արժեքներ՝ ի տարբերություն Ռուսաստանի։
Նմանատիպ հոդվածներ
Լիլիթ Մակունցը զբաղված է խմբակցության պատգամավորներին «sms» գրելով․ ինչ են որոշել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները որոշել են,...
Սասուն Միքայելյանից հաշիվ են պահանջելու. Հարցը հասել է վարչապետին. Փաստ
«Փաստ» թերթը գրում է. «Աբովյանի ընտրություններից հետո Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը իր հարցազրույցներից մեկում նշել...
Մերձավորարևելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է. Լավրով
Մերձավորարեւելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է, որը «ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ...
«Նախկինում գիտեինք, որ այն Սաշիկ Սարգսյանինն է. հիմա ո՞վ է ստում». Ռուբեն Գրձելյան
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա ո՞վ է ստում...