ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են 1079 հա տարածք
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 1079 հա տարածք, 280 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 24 հազար 14 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը, որի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
Նմանատիպ հոդվածներ
«Ի՞նչ է նշանակում 30000 զինվորներ կընկնեին շրջափակման մեջ։ Փաշինյանը պատկերացնու՞մ է, թե դա ինչ թիվ է». Իգոր Ստրելկով
«Նիկոլ Փաշինյանը տարբեր տեղեր նշում էր, որ պայմանագիրը փրկեց 25000-ից 30000 զինվորների կյանք, քանի որ նրանք ընկնելու էին...
Արայիկ Հարությունյան. Հակառակորդը գտնվում էր Ստեփանակերտից մինչեւ մի քանի հարյուր մետրից մի քանի կիլոմետր այն կողմ
Առաջիկա 3 տարվա ընթացքում տեղահանված արցախցիները կունենան բնակարան, ինչին զուգահեռ կառավարությունը ջանքեր կգործադրի նրան...
Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է մեծ քաղաքականություն. Sputnik Արմենիա
ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտարարել է, որ վերադառնում է մեծ քաղաքականությ...
«Եթե 2020թ.-ին ես իշխանության լինեի, պատերազմ չէր սկսվի». ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Պատերազմը սկսվում է միայն այն ժամանակ, երբ հակառակորդը վստահ է, որ հաղթելու է, հայտարարել է Հայաստանի Հանրապետության 2–ր...