«Հայաստանը, թեկուզ ուշացմամբ, սակայն դրական է պատասխանել». Չավուշօղլու
Թյուրքալեզու պետությունների ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանը պատերազմից հետո Հայաստանին առաջարկել է խաղաղության համապարփակ պայմանագիր ստորագրել, ինչին Հայաստանը, թեկուզ ուշացմամբ, սակայն դրական է պատասխանել։ Տեղեկատվությունը փոխանցում է ԱՊԱ գործակալությունը:
Թուրքիայի արտործնախարարի խոսքով` Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված «հիմնավոր» պահանջներից մեկն է, որ «Զանգեզուրի միջանցքը» Լաչինի միջանցքին համարժեք կարգավիճակ ունենա։
Չավուշօղլուն նաև զուգահեռներ է տարել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացների միջև։
«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը դրականորեն կազդի Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները կարգավորելու գործընթացի վրա», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Էդվարդ Ասրյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
Հոկտեմբերի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն...
«Հայաստան ենք այցելել, որպեսզի երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը». Իրանի ԱԳ նախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան...
Թուրքիան անհանգստացած է. ի՞նչ է լայնորեն քննարկվում թուրքական մամուլում
Թուրքական մամուլում լայնորեն քննարկվում է Հունաստանի գործարքը Գերմանիայի հետ, որով վերջինս պատրաստվում է 5 միլիարդ եվրոյ...
«Մենք կպաշտպանենք մեր երկիրը, եթե ինչ-որ ժանտախտի գլուխներ անցնեն մեր սահմանները». Վոլֆովիչ
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը հայտարարել է, որ Մինսկի մոբիլիզացիայի և ռազմական գործող...