ՌԴ-ն ու Վրաստանը վերականգնո՞ւմ են հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ-ից պատասխանել են
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է վրացական ԶԼՄ-ների հաղորդագրությունները երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանն ուղղված աշխատանքների մասին։
Գերատեսչությունում կարծում են, որ տեղեկությունը տարածում են վրացական ընդդիմադիր աղբյուրները։
«Մենք իմաստ չենք տեսնում մեկնաբանել վրացական ընդդիմադիր ռեսուրսների կողմից շրջանառվող տարատեսակ կեղծ լուրերը», - ՌԻԱ «Նովոստի»-ին ասել են ՌԴ ԱԳՆ-ում։
Հիշեցնենք՝ նախօրեին վրացական Mtavari հեռուստաալիքը հայտել էր, որ Վրաստանի և Ռուսաստանի կառավարություններն դիվանագիտական հարաբերությունների վերականգնման և Մոսկվայում վրացական դեսպանատան բացման ուղղությամբ ակտիվորեն աշխատում են, և Մոսկվայում Վրաստանի դեսպանատան աշխատակիցների ընտրությունն արդեն սկսվել է։ Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ 2008 թվականի սեպտեմբերի 3-ին այն բանից հետո, երբ Մոսկվան ճանաչել է Հարավային Օսիան և Աբխազիան։
Նմանատիպ հոդվածներ
Այո՛, պատրաստ ենք 1 ամսվա ընթացքում ստորագրել. Նիկոլ Փաշինյան
Խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է, կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական...
Ռուբինյանը՝ ՀՀ–ՌԴ հարաբերությունների մասին
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչների պարբերաբար հնչող հայտարությունները օգտակար չեն հայ-ռուսական հարաբերությունների համար։ Այս մասին...
Ելիսեյան պալատը՝ Մակրոնի հնարավոր հրաժարականի վերաբերյալ լուրերի մասին
Ելիսեյան պալատը հերքել է Էմանուել Մակրոնի ՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մտադրության մասին լուրերը: Այս...
Փշալարն ու ջրցան մեքենան պատգամավորները չեն բերել. Արմեն Խաչատրյան
Փշալարն ու ջրցան մեքենան պատգամավորները չեն բերել, դա ՆԳ նախարարությունն է բերել, որը պատասխանատու է հասարակական կարգի ա...