«Մենք ՀԱՊԿ-ում ավելի շատ ընկերներ ունենք, քան Հայաստանը»․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել, որ իրենք ՀԱՊԿ-ում ավելի շատ ընկերներ ունեն, քան Հայաստանը։ Նրա խոսքով, դրա պատճառը Ադրբեջանի վարած արտաքին քաղաքականությունն է, որն ապացուցել է, որ վստահելի գործընկեր է։
«Ինչո՞ւ է Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը բացասական, որովհետև ամեն տեղ ստում են»,- նշել է Ադրբեջանի դիկտատորը, որը խոսում է ստելուց, սակայն խաղաղության հարցով իր որևէ պայմանավորվածություն ճշգրիտ չի կատարում:
«Նույնիսկ այն կազմակերպություններում, որոնց անդամ չենք, շատ ընկերներ ունենք։ Օրինակ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։ Մենք ՀԱՊԿ անդամ չենք, Հայաստանն է այս կազմակերպության անդամ, և այդ կազմակերպության միջոցով նա մտադիր էր անհիմն պահանջներ ներկայացնել Ադրբեջանին։ Հայաստանն իրականում ցանկանում էր իր մաս կազմող երկրներին Ադրբեջանի դեմ մղել».-ասել է Ալիևը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին...
Պեսկովը` Ռուսաստանում զորահավաքի երկրորդ ալիքի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագողների հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանում զորահավ...
«Պայմանավորվածությունները չկատարելու դեպքում մենք ինքներս կձեռնարկենք անհրաժեշտ քայլեր». Էրդողանը մեղադրում է Մոսկվային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայի կողմից պայմանավորվածությունները չկատարելը համարում Է Սիրիայում Թուրքիայի...
Լարված խոսակցություն` Միրզոյանի և Մոլդովայի ԱԳ նախարարի միջև. Баграмян 26
Հրապարակվել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարի լուսանկարը: Այս մասին գրում է Багр...