Ստամբուլի Գլխավոր դատախազությունը Բենիամին Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել
Ստամբուլի գլխավոր դատախազությունը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել «ցեղասպանության» մեղադրանքով։ Նրանից բացի՝ ձերբակալման օրդեր է տրվել Իսրայելի կառավարության ևս 36 պաշտոնյաների և այլ քաղաքական ու ռազմական գործիչների, սոցիալական ցանցերում հայտնել է Թուրքիայի դատախազությունը։ Նրանց թվում են պաշտպանության նախարար Իսրայել Կացը, ազգային անվտանգության նախարար և ծայրահեղ աջ «Օցմա Եհուդիտ» (Հրեական ուժ) կուսակցության առաջնորդ Իտամար Բեն-Գվիրը և Իսրայելի պաշտպանության ուժերի (ՑԱՀԱԼ) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը՝ հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
Հաղորդագրության համաձայն՝ Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած համակարգված ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների հետևանքով հազարավոր մարդիկ, այդ թվում՝ կանայք և երեխաներ են սպանվել, հազարավորները վիրավորվել են, իսկ բնակելի թաղամասերը դարձել են անմարդաբնակ։
Նշվում է նաև «Ազատության նավատորմի» դեմ Իսրայելի գործողությունների մասին, որի նավերը հոկտեմբերին Թել Ավիվը կրկին կալանել էր՝ Գազայի հատված ուղևորվելու ճանապարհին, որտեղ նրանք մտադիր էին մարդասիրական օգնություն հասցնել։ Նավատորմի նավերից մեկում, ի թիվս այլոց, եղել է նաև շվեդ բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն կփակվի, կստեղծվի նոր մարմին. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգը շարունակում է քննարկել ՀՀ հատուկ քննչական ծառայության հնարավոր լուծարմ...
Իսակովի պողոտայում գտնվող հողատարածքը 49 տարով կտրամադրվի Ղազախստանին՝ տարեկան 1 դրամով
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվել է Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև դիվանագիտական ներկայացուցչութ...
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում քաղաքացիները կսպասարկվեն նոր համակարգով
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում առաջիկա շաբաթվա ընթացքում կներդրվի հերթերի կառավարման նոր համակարգ։ Թվայ...
Քանի դեռ շատ ուշ չէ, հետողորմյա արեք ու մարդկանց մի դրդեք ծայրահեղ քայլերի.Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ կոմունալ ծա...