Միքայել Հարությունյանը կրկին իրավապահների ուշադրության կենտրոնում է՝ նոր մեղադրանքով
Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել։ Այս մասին տեղեկացնում է «Լուրերը»։
Ըստ հաղորդագրության՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյան այս անգամ մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Մեղադրանքի համաձայն՝ պաշտոնավարման տարիներին նա բնակարան է հատկացրել Մանվել Գրիգորյանի եղբորորդուն, որը զբաղեցրել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնը։
Քննության տվյալներով՝ նշված անձը մինչ այդ արդեն ստացել էր 10 միլիոն դրամ՝ բնակարան ձեռք բերելու նպատակով, սակայն կրկնակի բնակարանային աջակցության տրամադրումն իրականացվել է Միքայել Հարությունյանի որոշմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Անահիտ Ավանեսյանը՝ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Վագիֆ Խաչատրյանը պինդ է, լավ տրամադրությամբ, որովհետև հայրենիքում է, Հայաստանում է, սպասում է հարազատների հետ հանդիպմանը...
Բերետավորները Դանիել սարկավագին բացի ծեծելը պատառոտել են նաև նրա սքեմը
Բերետավորները Դանիել սարկավագին բացի ծեծելը պատառոտել են նաև նրա սքեմը:Ծեծելիս էլ ասել են «խփի, խփի Հայր սուրբ ա»: Այդ մ...
«Ժամանակ». Վանեցյանի քեռին դարձել է ՊԵԿ-ում միավորված բաժնի պետ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի քեռին հայտնի զարգացումներից հետո ոչ միայն շարունակում է աշխատել ՊԵ...
ԼՂ-ից բռնի տեղահանված 100 417 անձ է արդեն եկել ՀՀ. Նազելի Բաղդասարյան
Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղից 100 417 բռնի տեղահանված անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Տեղեկությունը հրա...