Անահիտ Ավանեսյանը՝ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Վագիֆ Խաչատրյանը պինդ է, լավ տրամադրությամբ, որովհետև հայրենիքում է, Հայաստանում է, սպասում է հարազատների հետ հանդիպմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ դուրս գալով այսօր Բաքվի գերությունից վերադարձած և հիվանդանոց տեղափոխված Վագիֆ Խաչատրյանի մոտից։
«Այս պահին հետազոտման ընթացքի մեջ է։ Գիտենք, որ նա ուներ սրտային քրոնիկ վիճակ, այդպիսով մենք պետք է նաև հավելյալ հետազոտություններ իրականացնենք։ Մեր մասնագիտական թիմն արդեն հետագա բուժման ընթացքի մասին որոշում կկայացնի»,- ասել է նախարարը։
Նա նշել է, որ Խաչատրյանի կյանքին վտանգ չի սպառնում․ «Կարիք կա հավելյալ հետազոտություններ անցկացնելու։ Այս պահին ամեն ինչ լավ է։ Այս պահին նա նորմալ վիճակում է։ Ասել է՝ որ Հայաստանում եմ՝ լավ եմ։ Բոլորն անհրաժեշտ հետազոտությունը, մասնագիտական խորհրդատվությունը կստանան, եթե կլինի կարիք հետագա բուժման հետ կապված, ապա ընթացիկ կկազմակերպենք։ Նրանք վիճակը բավարար է, որևէ լուրջ խնդիր չունեն»։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառմամբ տեղեկացրել է, որ Ադրբեջանում պահվող 4 հայեր՝ Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին։
Նմանատիպ հոդվածներ
Չի կարող մեր մանկապարտեզների նախագծման գործընթացը այսպես տարիներ տևել. Ավինյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մանկապարտեզների վերանախագծման...
ՔԿ-ն՝ անհետ կորած տղամարդու մահվան դեպքի մասին
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 16-ին հաղորդվել էր 1951 թվականին ծնված Սլավիկ Պողոսյանի անհետ կորելու մասին: Ձե...
Իրանցիների բողոքի ակցիան Երևանում. կան բերման ենթարկվածներ. «Ազատություն»
Այսօր Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մոտ կրկին բողոքի ակցիա է իրականացվել։ Ինչպես հայտնում է «Ազատու...
7 անձ ենթարկվել են վարչական ձերբակալման. նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած իրանցիների ցույցից
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց ընթացող հավաքի անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության կողմից պատշաճ ապահովվու...