Քաղաքականություն
«Նման տեսանյութ ու նկարներ չկան:Ռուսաստանի դրոշ չեմ այրել կամ տրորել». Արագածոտնի մարզպետ
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը պնդում է, որ երբեք ՌԴ նկատմամբ վատ դիրքորոշում չի ունեցել, և որ տարածվող նյութերն այն մասին, որ Ռուսաստանի դրոշ է այրել կամ տրորել, իրականությանը չեն…
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը պնդում է, որ երբեք ՌԴ նկատմամբ վատ դիրքորոշում չի ունեցել, և որ տարածվող նյութերն այն մասին, որ Ռուսաստանի դրոշ է այրել կամ տրորել, իրականությանը չեն համապատասխանում։
Այս մասին Tert am-ի հետ զրույցում ասաց մարզպետը։
«Հոդվածում գրվածն իրականությանը չի համապատասխանում, ես երբեք ՌԴ֊ի նկատմամբ այդպիսի դիրքորոշում չեմ ունեցել ու չունեմ։ Իսկ թե այսպիսի հոդված գրելը ինչ նպատակ ունի և ինչ է նշանակում, գնահատականը երեկվանից տալիս են հարյուրավոր, հազարավոր քաղաքացիներ,-հավելեց Դավիթ Գևորգյանը»։
Դիտարկմանը, թե տեսանյութեր ու նկարներ կան, նա արձագանքեց, որ նման տեսանյութ ու նկարներ չկան, որտեղ ինքը դիրքորոշում է հայտնում կամ դրոշ տրորում։
Հիշեցնենք, որ Politik am-ը գրել էր, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ժամանակին Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց կազմակերպվող բողոքի ակցիաների մասնակից է եղել, նա ու իր ընկերը չորս տարի առաջ դեսպանատան առաջ փորձել են այրել ՌԴ պետական դրոշը, իսկ երբ ոստիկանները փորձել են կանխարգելել այն, Գևորգյանը ՌԴ դրոշը նետել է գետնին և կոշիկները սրբել վրան։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...