«Ես չեմ ասել հորս արև, ես ասել եմ հոնս արև» մակարդակի դեռահասի արդարացում է». Ռուբեն Ռուբինյանը` Սերժ Սարգսյանի մասին
Սերժ Սարգսյանը շարունակում է պնդել, որ ինքը 2018 թվականին չի խաբել, քանի որ երբ ինքը ասել էր, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, նկատի չի ունեցել, որ վարչապետ չի լինելու, քանի որ հավակնելն ու լինելը նույն բանը չեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Մի կողմ թողնենք, որ սա «ես չեմ ասել հորս արև, ես ասել եմ հոնս արև» մակարդակի դեռահասի արդարացում է:
Այստեղ ամենաապշեցուցիչն այն է, որ Սերժ Սարգսյանը մինչ օրս` հեղափոխությունից գրեթե 8 տարի անց, այդպես էլ չի հասկացել, թե ինչու մի ամբողջ ժողովուրդ մերժեց իրեն ու իր բանդային:
Թվում էր, որ երբ 2018-ի ապրիլի 23-ին ասաց «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի», հասկացել էր, բայց, փաստորեն, մինչ օրս լավ չի հասկացել:
Ոչինչ, ժողովուրդը նորից կհասկացնի` իրեն, իր երկու կեղծարար նախորդներին, Կարլսոնի Մալիշին ու մյուս բոլոր մուլտհերոսներին»,- գրել է Ռուբինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը կոպեկ առ կոպեկ հետ են վերադարձնելու թալանածը. Փաշինյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքը պրոֆեսիոնալ կոռումպացված ընտանիք է եղել, և բոլորը պետք է իրենց թալանածը վերադա...
Կրեմլից մեկնաբանել են Բայդենի՝ ընտրապայքարից դուրս գալու որոշումը
Ռուսաստանի Դաշնության համար առաջնահերթություն է հատուկ գործողության նպատակներին հասնելը, այլ ոչ թե ԱՄՆ ընտրությունների ա...
Մենք չենք կարող Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել․ Եվրամիության հայտարարությունը
Եվրամիությունը չի կարող Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, քանի որ դա իր իրավասությունների մեջ չէ, ճեպազրու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատախազությունը ռիսկ չի անում որոշ մարդկանց անգամ հարցաքննության կանչել. Վարդևանյան
«Ես շքեղ ավտոմեքենա ունենալու հետ խնդիր չունեմ, դղյակ ունենալու հանգամանքի հետ խնդիր չունեմ, խնդիր պետք է լինի այն ժաման...