Կրեմլից մեկնաբանել են Բայդենի՝ ընտրապայքարից դուրս գալու որոշումը
Ռուսաստանի Դաշնության համար առաջնահերթություն է հատուկ գործողության նպատակներին հասնելը, այլ ոչ թե ԱՄՆ ընտրությունների արդյունքները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ Ջո Բայդենը դուրս է եկել ԱՄՆ նախագահական ընտրությունների մրցապայքարից։
Այդ մասին ԱՄՆ գործող նախագահը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։
«Մենք, որպես ազգ, զգալի առաջընթաց ենք գրանցել վերջին երեքուկես տարում։ Այսօր Ամերիկան ունի աշխարհի ամենահզոր տնտեսությունը։
Ամերիկան, առաջնորդող դեր խաղալու առումով, երբեք ավելի լավ վիճակում չի եղել, քան այսօր:
Ես գիտեմ, որ դրանցից ոչ մեկին չէր հաջողվի հասնել առանց ձեզ, ամերիկացի ժողովրդի: Միասին մենք հաղթահարել ենք համավարակը և ամենամեծ տնտեսական ճգնաժամը Մեծ դեպրեսիայից ի վեր։ Մենք պաշտպանել և պահպանել ենք մեր ժողովրդավարությունը։ Մենք վերածնել և ամրապնդել ենք մեր դաշինքներն ամբողջ աշխարհում։
Ինձ համար մեծագույն պատիվ էր կյանքիս մի մասը լինելու ձեր Նախագահ: Թեև ես մտադիր էի վերընտրվել, բայց կարծում եմ, որ իմ կուսակցության և երկրի լավագույն շահերից է բխում, որ դուրս գամ ընտրապայքարից և մնացած ժամանակահատվածում կենտրոնանամ նախագահի իմ պարտականությունների կատարման վրա։ Այս շաբաթվա վերջին ես ավելի մանրամասն կպատմեմ ժողովրդին իմ որոշման մասին»,- գրել է Բայդենը:
Նա նաև հայտարարել էր, որ լիովին աջակցում է փոխնախագահ Քամալա Հարրիսին`որպես դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածու:
Նմանատիպ հոդվածներ
«Կարմիր խաչը» այցելել է Բաքվում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին
Հուլիսին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի անդամները այցելել են Բաքվում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին։ Այդ...
Մենք ողջունում ենք ԵՄ կողմից կայացված պատմական որոշումները. Միրզոյան
Քիչ առաջ ԵՄ խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների կողմից կայացված որոշումների կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան...
Շոլցն անդրադարձել է Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպմանը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը անդրադարձել է Եվրոպայի քաղաքական համայնքի համաժողովին, ՀՀ վարչապետ Փաշինյանի ու Ադրբեջանի...
ՀՀ ԱԳՆ-ն` Ադրբեջանի կողմից տարածած հայտարարության մասին
Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը ՀՀ բանակի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունն...