Բանակը դարձել է այնպիսին, որ մեզ հետ համագործակցելը լինի ավելի շահավետ, քան մեզանից ուժով խլելը. Դանիել Իոաննիսյան
Քանի թեման բացվել է, ասեմ, որ ես տեսել եմ վերջին տարիներին ԶՈւ սպառազինության ընդունած ինքնագնաց, քարշակվող ու համազարկային հրետանային, հակատանկային, հակաօդային, հակառադիոլոկացիոն, հետախուզական, ավիացիոն, ռադիոէլեկտրոնային պայքարի, քիմպաշտպանության, անձնակազմի զրահապատ տեղափոխման, հրաձգային ու սանէվակուացիոն սպառազինություններ ու տեխնիկաներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը
«Այդ թվում տեսել եմ տեխնիկաներ ու խոցման միջոցներ, որոնց մասին լսել էի միայն աշխարհի առաջատար բանակների կոնտեքստում... Եվ անգամ զենքեր, որ չգիտեի, որ աշխարհում տենց խոցման միջոց կա։
Հետևել եմ նաև հետևակի ու հրետանավորների մարտական պատրաստության պարապմունքներին։ Տեսել եմ գերժամանակակից վարժասարքերը, որոնք այդ նպատակի համար օգտագործվում են։ Որոշ վարժասարքեր նաև անձամբ եմ փորձարկել։
Ընդորում, այդ ամենի մի զգալի մասը տեղական արտադրության էր, իսկ մեծ մասը` մոլորակի տարբեր (առաջատար) երկրներից գնված։
Եղել եմ հանրապետության տարբեր մասերում կառուցվող ու կառուցված պաշտպանական ինժիներական կառույցներում։
Այս ամենը որակով, սերնդով, անգամ դարաշրջանով այնպիսին է, որ մենք 2020 թվականին չենք էլ երազել այս մակարդակի զենքերի, զինամթերքների, տեխնիկաների, պաշտպանական կառույցների, վարժասարքերի ու մարտական պատրաստության մակարդակի մասին։ Հավատացեք, դուք կնախանձեիք իմ աչքերին։
Ու որքան էլ դժգոհ լինենք բանակում որոշ պրոցեսների դանդաղությունից, պետք է արձանագրենք, որ մենք ունենք բանակ, որից երբեք չենք ունեցել։
Բանակը (և արտաքին քաղաքականությունը) դարձել է այնպիսին, որ մեզ հետ համագործակցելը լինի ավելի շահավեք, քան մեզանից ուժով խլելը»,- գրել է Իոաննիսյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Լաչինի միջանցքի միջադեպը հայ-ադրբեջանական սահմանի չսահմանազատման հետևանք է». Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինին ԱԳՆ կանչելուն։ Զախարովան...
«Մայր Հայաստան» խմբակցության դեմ իշխանությունը տոտալ հшրձակման է անցել․ խմբակցության հայտարարությունը
«Մայր Հայաստանի» քաղաքական գործունեությունը և՛ ավագանիում, և՛ քաղաքական դաշտում հունից հանում է օրվա իշխանությանը, որն ա...
Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից շատ մի վախեցեք. Անդրանիկ Քոչարյան
Այդ զորավարժություններից շատ մի վախեցեք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Անդրանիկ...
Պատմական հնարավորություն ունենք կնքել խաղաղության պայմանագիր. այն կարող է կնքվել Գրանադայում
Անձամբ ես կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք եւ պատմական հնարավորութուն ունենք կնքենք խաղաղության պայմանագիր, եւ ուզում եմ...