«Մայր Հայաստան» խմբակցության դեմ իշխանությունը տոտալ հшրձակման է անցել․ խմբակցության հայտարարությունը
«Մայր Հայաստանի» քաղաքական գործունեությունը և՛ ավագանիում, և՛ քաղաքական դաշտում հունից հանում է օրվա իշխանությանը, որն առաջնորդվում է Ալիևի թելադրած օրակարգով։
Այս մասին հայտարարություն է տարածել «Մայր Հայաստան»-ը։
«Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դեմ նիկոլական իշխանությունը տոտալ հարձակման է անցել: Դիմում են քստմնելի քայլերի՝ կիրառելով տարատեսակ մեթոդներ: Մի կողմից ահակեբումներ և հետապնդումներ առանձին անդամների նկատմամբ, մյուս կողմից՝ խմբակցության 4 անդամի ավագանու մանդատից զրկելու նախաձեռնություն:
Քաղաքապետի լիազորություններն ապօրինաբար ստանձնած Տիգրան Ավինյանը բացառապես սեփական հեռացման հարցը պետք է քննության առարկա դարձնի ավագանիում, այլ ոչ թե ավագանիներին մանդատից զրկելու հարցով արտահերթ նիստ նախաձեռնի:
Մենք արձանագրում ենք, որ «Մայր Հայաստանի» քաղաքական գործունեությունը և՛ ավագանիում, և՛ քաղաքական դաշտում հունից հանում է օրվա իշխանությանը, որն առաջնորդվում է Ալիևի թելադրած օրակարգով:
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ամբողջական իշխանափոխության օրակարգն այլընտրանք չունի»,-ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչու են ձերբակալել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը. Hraparak
Ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գևորգյանը: Hraparak.am-ին հաջողվեց պարզել, թե...
Ճանապարհին ցուլեր են, մենք էլ՝ կարմիր շորով. Փաշինյանը՝ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին
Նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունը պայմանավորած է պետություն- քաղաքացի ճեղքը լցնելով:Այս մասին Հանրային ռա...
Հայաստանի առաջարկն Ադրբեջանը նոր էսկալացիայի առիթ է դարձնում․ ԱԳՆ-ն հայտարարությունը
Ադրբեջանը շահարկում է ականապատման նոր քարտեզները փոխանցելու Հայաստանի նախաձեռնություննն ու այն դարձնում էսկալացիայի առիթ...
«Փաշինյանի՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո կարգավիճակի հարցը փակված է»․ Լավրով
Նախագահ Պուտինն անձամբ որոշիչ դեր է խաղացել այն հարցում, թե ինչպես հնարավոր եղավ դադարեցնել պատերազմը 2020 թվականի նոյեմ...