Թեհրանը ստիպված կլինեն տարհանել. Մասուդ Փեզեշքիան
Իրանի մայրաքաղաքում ջրային ճգնաժամը խորանում է անձրևների բացակայության պատճառով, քաղաքը ստիպված կլինենք տարհանել, եթե նոյեմբերի երրորդ տասնօրյակում անձրև չտեղա, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Ավելի վաղ Թեհրանի նահանգային ջրային ընկերության գլխավոր տնօրեն Բեհզադ Պարսան նոյեմբերի 2-ին զգուշացրել էր, որ Ամիր Քաբիր ջրամբարի՝ Իրանի մայրաքաղաքը խմելու ջրով ապահովող հինգ հիմնական ջրամբարներից մեկի ջրի պաշարները կբավականացնեն երկու շաբաթից պակաս։
«Եթե անձրև չգա ազար ամսին (սկսվում է նոյեմբերի 22-ից), մենք ստիպված կլինենք սահմանափակումներ մտցնել (ջրի սպառման վրա) Թեհրանում, ընդ որում՝ հայտնի չէ (արդյոք դրական ազդեցություն կունենա՞) սահմանափակումներ սահմանելը. եթե կրկին անձրև չգա, մենք ընդհանրապես ջուր չենք ունենա, ստիպված կլինենք տարհանել Թեհրանը»,- Իրանի նախագահի խոսքերն է մեջբերել Jamaran գործակալությունը։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը կոչ է արել ճնշում գործադրել Կիևի վրա․ ո՞րն է պատճառը
Ռուսաստանը կարծում է, որ բոլոր երկրները պետք է ճնշում գործադրեն Ուկրաինայի վրա, որպեսզի վերջինս չկրակի Զապորոժիեի ատոմակ...
Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև. 24News
Երեկ՝ նոյեմբերի 9-ին, Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև այն բանից հետո, երբ...
«Իսլամական պետությունը» ստանձնել է Աֆղանստանում ՌԴ դեսպանատան մոտ պայթյունի պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած հարձակմ...
Կորոնավիրուսից 58-ամյա տղամարդ է մահացել
Կորոնավիրուսից մահվան դեպքը գրանցվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 58-ամյա տղամարդու մոտ։ Այս մասին ֆե...