Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
Ավարտվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել:
«Խորհուրդը խստորեն դատապարտել է Եկեղեցու և եկեղեցականների իրավունքների նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները, ինչպես նաև հակաեկեղեցական հռետորաբանությամբ ատելության խոսքի և անհանդուրժողականության տարածումը։ Ըստ խորհրդի՝ նման երևույթները խաթարում են խղճի և խոսքի ազատության սկզբունքը, ինչպես նաև հանրային համերաշխությունը։
Արձանագրվել է, որ եկեղեցականներին առաջադրված մեղադրանքներն ու կիրառված խափանման միջոցները հիմնված են ոչ իրավաչափ փաստերի վրա և հակասում են արդար դատաքննության ու անձի ազատության սահմանափակման միջազգային չափանիշներին։
Խորհուրդը անհրաժեշտ է համարել քայլեր ձեռնարկել Հովհաննավանքի նկատմամբ Մայր Աթոռի իրավունքների և ծիսական կյանքի վերականգնման, հավատացյալների հոգևոր-կանոնական կյանքի պաշտպանության և եկեղեցականների բնականոն ծառայության ապահովման ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Գերեվարվել են Կութի հատվածից, իրավիճակը հիմա էլ է շատ լարված. Գեղամասարի համայնքապետ
Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ տեղեկություն տարածեց, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Գեղարքունիքի մարզի սահմանային...
Ինչու է Արմեն Սարգսյանն Ամանորը դիմավորել Լոնդոնում և ինչու է վիրահատության ենթարկվել այնտեղ. նախագահականի պարզաբանումը
Հունվարի 5-ին նախագահականից հայտնեցին, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տար...
ՆԳՆ նախարարը՝ իր տեղակալների հետ լարված հարաբերությունների վերաբերյալ լուրերի մասին
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հերքեց տեղակալների հետ լարված հարաբերությունների մասին լրատվամիջոցներում շրջանառվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Արցախը պետք է դրվի Ռուսաստանի մանդատի ներքո․ Սամվել Բաբայան
Օրերս «24նյուզ» լրատվականի հետ զրույցում, խոսելով Արցախի խնդրի լուծման մասին, Սամվել Բաբայանը ասել է․«․․․․Աշխարհում սուր...