Լարված իրավիճակ Մերձավանում. սպասվում է բողոքի ցույց՝ համայնքապետի սպանության գործի պատճառով
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հաստատել է, որ Մերձավանում առաջիկա օրերին սպասվում է բնակիչների բողոքի ցույց՝ համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանության չբացահայտման հետ կապված, գրում է Aysor.am-ը:
Թանդիլյանի խոսքով՝ լարվածությունը պայմանավորված է համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության չբացահայտմամբ, և քաղաքացիները պահանջում են գործի ամբողջական բացահայտում։
Ախտոյանների հնարավոր վերադարձի և դրանով պայմանավորված լարվածության մասին Թանդիլյանը տեղեկություն չի ունեցել։ Նա ընդգծել է, որ սպանությունը կատարած անձը միայնակ չի գործել․ «Ունեցել է սատարողներ, խրախուսողներ, երաշխավորներ, ինչո՞ւ չէ՝ նաև կազմակերպիչներ։ Բազմաթիվ հարցեր մնում են չբացահայտված, և սա է պատճառը, որ քաղաքացիները հանգիստ չեն կարողանում լինել Փարաքարում, քանի որ նման ոճրագործությունը չպետք է մնա անպատիժ»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին սպանվել էր Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը։ Նրա սպանությանը աջակցելու մեղադրանքով կալանավորվել է Նարեկ Օհանյանը՝ համայնքի նախկին ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին։ Դեպքից հետո Ախտոյանները լքել էին Մերձավանը, իսկ գյուղացիները ստորագրահավաք էին սկսել նրանց վտարելու պահանջով։
Ավելի վաղ՝ փետրվարին, Մհեր Ախտոյանի տան հարևանությամբ գտնվող գրասենյակի մոտ տեղի էր ունեցել խմբակային ծեծկռտուք, որի ընթացքում սպանվել էր Ախտոյանի հորաքրոջ որդին՝ Գրիգոր Ախտոյանը, ով Նարեկ Օհանյանի եղբայրն էր։ Ըստ պաշտոնական վարկածի՝ Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը կապված է այդ դեպքի հետ, սակայն այս տարբերակը միանշանակ չի ընդունվում հասարակության կողմից։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի երկինքը հենց հիմա
Տելեգրամի ալիքները լուսանկար են հրապարակել, որում երևում է, թե այս պահին ինչ վիճակ է Ուկրաինայի երկնքում։
Իրանը, Ռուսաստանը և Ադրբեջանը բարձր մակարդակի հանդիպում կանցկացնեն
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանն այս շաբաթ Բաքվում բարձր մակարդակի եռակողմ հանդիպում կանցկացնեն՝ «Հյուսիս–Հարավ» միջանցքի...
Հավելյալ գումար կտրվի մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար․ վարչապետ
ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ կտրամադրի զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելո...
Սերգեյ Բագրատյանը ներկայացրել է Դավիթ Անանյանին ուղարկված հրավերի ապացույցները
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Այսօր ԱԺ-ում իմ գլխավորած քննիչ հա...