Կասեցվել են Մանվել Գրիգորյանի դստեր՝ դատավոր Նաիրա Գրիգորյանի լիազորությունները. քրեական հետապնդում է հարուցվել
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) կասեցրել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի լիազորությունները։ Վերջինս գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրն է։ Տեղեկությունը հրապարակել է ԲԴԽ-ն։
Ըստ հաղորդագրության՝ գլխավոր դատախազը ԲԴԽ-ին ներկայացրել էր միջնորդություն՝ դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ։ Միջնորդությունն ուսումնասիրելուց հետո՝ 2025 թվականի նոյեմբերի 7-ին ԲԴԽ-ն դռնփակ նիստում որոշում է կայացրել բավարարել այն և կասեցնել դատավորի լիազորությունները մինչև քրեական վարույթի ավարտը։
Ներկայում դեռևս չի հրապարակվել, թե ինչ քրեական վարույթի շրջանակներում է նախատեսվում հետապնդում իրականացնել։
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ մամուլում տեղեկություններ էին տարածվել դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականի կալանավորման մասին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու գործով։ 2024 թվականի նոյեմբերին ևս հաղորդվում էր, որ Գրիգորյանին կարող են հարցաքննել նույն գործի շրջանակում։
Նմանատիպ հոդվածներ
Ուշացումներ՝ Զվարթնոց օդանավակայանում․ ռուս զբոսաշրջիկները մնացել են Երևանում
Զվարթնոց օդանավակայանի կայքէջից տեղեկանում ենք, որ ներկա պահին ուշացումներ կա Մոսկվայի և Ֆրանկֆուրտի չվերթներում: SHOT տ...
Բողոքի ակցիաները Լոս Անջելեսից տարածվել են ԱՄՆ-ի այլ քաղաքներ
Լոս Անջելեսում սկսված բողոքի ցույցերը տարածվել են ԱՄՆ-ի այլ քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Ատլանտայում, Չիկագոյու...
Դպրոցում դիմակ դնելը պարտադիր է, դրա՝ ապօրինի լինելու մասին դատական որոշում չկա
Սեպտեմբերի 16-ին փաստաբան Գեղամ Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, թե դպրոցներում դիմակ կրելու պա...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Առաջին անգամ արվել է տիեզերքի առաջին ամբողջական գունավոր պատկերը
ՆԱՍԱ-ն հրապարակել է Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակի կողմից արված առաջին ամբողջական գունավոր պատկերը: Տիեզերական ա...