Դպրոցում դիմակ դնելը պարտադիր է, դրա՝ ապօրինի լինելու մասին դատական որոշում չկա
Սեպտեմբերի 16-ին փաստաբան Գեղամ Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, թե դպրոցներում դիմակ կրելու պարտադիր պահանջը և մյուս սահմանափակումները ապօրինի են, ինչը իբրև հաստատված է դատարանի որոշմամբ։ Այդ մասին հայտնում է Տեղեկատվական ստուգման կենտրոնը:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ փաստաբանի՝ սեպտեմբերի 10-ին ներկայացրած թիվ ՎԴ/6107/05/20 դիմումի հիման վրա դատարանը ոչ թե ապօրինի է ճանաչել ուսումնական հաստատություններում դիմակ կրելու պարտադիր պահանջը, այլ դիմումը վերադարձրել է հայցվորին՝ այն սխալ ներկայացնելու պատճառով։
«Գեղամ Սիմոնյանի կողմից ներկայացված դիմումը, կից փաստաթղթերով վերադարձնել: Դիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում՝ այն վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալուց 5 օր հետո և մինչև ուժի մեջ մտնելը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան», - ասված է դատարանի որոշման մեջ։
Աղբյուրը նկատում է նաև, որ կառավարության՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 1514 - Ն որոշման համաձայն՝ ուսումնական և արտադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը իրականացվում է լիազոր մարմնի կողմից սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների հիման վրա։Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է 19 էջից կազմված ուղեցույց, որով սահմանվում է ուսումնական հաստատություններում հակահամաճարակային անվտնգության կանոնները։
Բացի դրանից՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ին Առողջապահության նախարարի թիվ N 23-Ն որոշմամբ սահմանվել է անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ փաստաբան Գեղամ Սիմոնյանի պնդումը, թե իբր ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել դպրոցներում դիմակ կրելու պահանջի ապօրինի լինելու մասին, չի համապատասխանում իրականությանը։ Աշակերտների ծնողներին հորդորում ենք հետևել միայն պաշտոնական կամ պաշտոնապես հաստատված տեղեկություններին։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Ինչ տուգանքներ են գործելու կարանտինի ժամանակ եւ որքան է վճարելու քաղաքացին. Ներկայացնում է ոստիկանությունը
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարությա...
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀաշվի առնելով այն, որ Առողջապահության հ...