Ղազախստանը միանում է Աբրահամի համաձայնագրերին. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ղազախստանը միացել է Աբրահամի համաձայնագրերին՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով։ Թրամփը այս մասին գրել է իր TruthSocial սոցիալական հարթակում՝ ընդգծելով, որ պաշտոնական ստորագրման արարողությունը կկայանա առաջիկայում։
«Ղազախստանն իմ երկրորդ ժամկետի ընթացքում առաջին երկիրն է, որը միացել է Աբրահամի համաձայնագրերին՝ շատերից առաջինը։ Սա կարևոր քայլ է՝ աշխարհում կամուրջներ կառուցելու ուղղությամբ»,– գրել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հավելել է, որ ավելի շատ երկրներ են պատրաստվում միանալ համաձայնագրերին, որոնք, իր խոսքով, նպաստում են խաղաղությանն ու բարգավաճմանը։
Աբրահամի համաձայնագրերը ստորագրվել են 2020 թվականին՝ Իսրայելի, ԱՄԷ-ի, Բահրեյնի և Մարոկկոյի միջև՝ ԱՄՆ միջնորդությամբ։ Դրանք ուղղված են հրեական պետության և արաբական երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ 2021 թվականին համաձայնագրերին միացել է Սուդանը, այնուհետև՝ Եգիպտոսը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի զորքերը կուտակվել են Սյունիքի հետ սահմանին. Հրանտ Միքայելյան
Իմ տեղեկատվությամբ՝ Ադրբեջանի զորքերը կուտակվել են Սյունիքի հետ սահմանին, Ադրբեջանն իր հարցերը չի լուծել։ Այս մասին «Փաս...
Բիլ և Հիլարի Քլինթոնները համաձայնել են ցուցմունք տալ ԱՄՆ Կոնգրեսում` Էփշտեյնի գործով
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը համաձայնել են ցուցմունք տալ Կոնգրեսում՝ ֆինանսիստ...
Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Փեզեշքիան
Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Այս մասին ՄԱԿ-ի ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում հ...
Վանաձորի ավագանու նիստերն արգելել են մինչև հուլիս․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Դեկտեմբերի 5-ի ընտրությունները, ինչպես հայտնի է, չլուծեցին Վանաձորի համայնքապետի հ...