Բիլ և Հիլարի Քլինթոնները համաձայնել են ցուցմունք տալ ԱՄՆ Կոնգրեսում` Էփշտեյնի գործով
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը համաձայնել են ցուցմունք տալ Կոնգրեսում՝ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի շրջանակում․ այս մասին հայտնում է BBC-ն։
Ըստ աղբյուրի՝ ամուսին Քլինթոնները պարտավորվել են ներկայանալ հարցաքննության՝ քրեական պատասխանատվության սպառնալիքի ներքո։ Նրանց ցուցմունքները կլսի Ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովը, որը ձևավորվել է հանրապետականների նախաձեռնությամբ։
Բիլ Քլինթոնի անունը բազմիցս հիշատակվել է Էփշտեյնի գործի նյութերում, որտեղ առկա են նաև նրա լուսանկարները։ Միևնույն ժամանակ, նախկին նախագահը պնդում է, որ տեղյակ չի եղել ֆինանսիստի ենթադրյալ ապօրինի գործողությունների մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական ռազմաբազան և սահմանապահները Հայաստանի անվտանգության կարևորագույն տարրերն են. Լավրով
Ռուսաստանը բոլոր դեպքերում հավատարիմ է մնում գործընկերների հանդեպ իր միջազգային պարտավորություններին։ Այս մասին հայտարար...
Թուրքիայում արագացրել են ՀՀ-ի հետ Իգդիրի սահմանային անցակետի բացման աշխատանքները
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները: Այս մասին հայտնել են Թուրքական ԶԼՄ-ները:...
Գնահատում եմ այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրված աշխատելաոճը՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Շատ դրա...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...