Ադրբեջանի զորքերը կուտակվել են Սյունիքի հետ սահմանին. Հրանտ Միքայելյան
Իմ տեղեկատվությամբ՝ Ադրբեջանի զորքերը կուտակվել են Սյունիքի հետ սահմանին, Ադրբեջանն իր հարցերը չի լուծել։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։
Նրա դիտարկմամբ՝ նախ՝ Ադրբեջանն ուզում է Արցախից ամբողջությամբ ուշադրությունը շեղել դեպի Սյունիք, ինչը, ինչպես տեսնում ենք, շատ լավ ստացվում է։ Երկրորդը՝ Սյունիքով միջանցքի բացումն է, որն Ադրբեջանն ուզում ուժով ՀՀ-ին պարտադրել, 3-րդը՝ որքան հնարավոր է Հայաստանի Հանրապետությունից պոկել ռազմավարական նշանակության դիրքեր, ստեղծել մի շարք պլացդարմեր՝ հետագայում ՀՀ-ի վրա հեշտությամբ հարձակվելու, և մեկ հարվածով ՀՀ-ն կիսելու համար՝ օրինակ` Վայոց ձորը՝ Սյունիքից։ Ավելին, Գեղարքունիքի հատվածում այդպիսի մի պլացդարմ, ըստ էության, արդեն ստեղծել է։
Բանախոսն անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին, այս համատեքստում տարածաշրջանային զարգացումներին, այդ թվում Թուրքիայի դերակատարմանը, Արցախի հարցին, ներքաղաքական զարգացումներին, ինչպես նաև հասարակության վերաբերմունքին
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի ՊՆ . «ՌԴ-ն հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին պատրաստվում է հարձակման»
Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանների մոտ ավելի քան 92 000 զինվոր է կենտրոնացրել։ Կրեմլը պատրաստվում է հարձակման հունվարի...
«Պատրաստ ենք խնդիրների կատարմանը՝ ըստ նշանակության». «Էրեբունի» օդակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի հրամանատար
Բոլոր ինքնաթիռները, որոնք գտնվում են «Էրեբունի» օդակայանում, պատրաստ են կատարել խնդիրները՝ ըստ նշանակության: Այդ մասին հ...
ԱՄՆ-ի հետախուզությունը փաստորեն ահազանգում է նոր պատերազմի մասին։ Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում. Ավետիք Իշխանյան
Փաստացի տեղեկություններ կան, որ Սյունիքի սահմաններում թշնամին զորքեր և ծանր զրահատեխնիկա է կուտակում։ Այս մասին ֆեյսբուք...
Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում քն...