Ռուսական «Пятница» հեռուստաալիքը դադարեցրել է «Орел и решка» նախագծի ստեղծողի հետ համագործակցությունը
Ռուսական «Пятница» հեռուստաալիքը որոշել է դադարեցնել համագործակցությունը ուկրաինական TeenSpirit փրոդաքշնի հետ, որը հեռուստաալիքի համար պատրաստում է «Орел и решка» նախագիծը: Այս մասին РИА Новости-ին հայտնել են հեռուստաալիքի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ տարածվել էին «Орел и решка» ճանապարհորդական հեռուստանախագծի պրոդյուսեր Մարինա Գրանկինայի վիճահարույց հայտարարությունները:
Հրապարակվել էին իբրև թե իր ինսթագրամյան էջից արված սքրինշոթեր, որոնցում վերջինս դժգոհություն էր հայտնում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի և հարևան երկրի հետ հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաև մաղթում էր, որ «առաջինը, սպանի երկրորդին»:
Նմանատիպ հոդվածներ
Թշնամին Խրամորթում բարձրախոսով բնակիչներին սպառնում է՝ եթե խաղաղ ճանապարհով չթողնեն գյուղը, ուժ կկիրառեն. Ծովինար Բարխուդարյան
Արդեն երկրորդ օրն է թշնամին,որ GPS֊ով Խրամորթի մատույցներում է հիմա, բարձրախոսներով, ի դեպ, գրական հայերենով, բնակիչների...
ԱՄՆ-ում անվանել են Կիևի «անկման» ամսաթիվը. Newsweek
ԱՄՆ երեք պաշտոնյաներ Newsweek-ին ասել են, թե ակնկալում են, որ մի քանի օրվա ընթացքում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը կգրավվի...
Ադրբեջանցիները Նորշենի բնակիչներին սպառնացել են՝ պահանջելով լքել գյուղը. Republic of Artsakh
Այսօր ադրբեջանցի զինծառայողները փորձել են վախեցնել Արցախի Մարտունու շրջանի Նորշեն գյուղի գյուղատնտեսությամբ զբաղվող բնակ...
Ռուսաստանից արգելվել է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ՝ այդ թվում Հայաստան
Ռուսաստանից արգելվել է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան։ Ին...