Ադրբեջանում հայ ռազմագերիների դատն է ընթանում
Յասամալի շրջանային ռազմական դատարանում այսօր մեկնարկել է հայ գերիներից Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի գործը: Ադրբեջանը վերջիններս մեղադրում է Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի ռազմագերիներին իբր կտտանքների ենթարկելու համար:
Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել է 2020 թ. հոկտեմբերի 20-ին` Ֆիզուլում, Ալյոշա Խոսրովյանը՝ 2020-ի հոկտեմբերի 3-ին:
Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով՝ պատրաստվում են 14 ռազմագերիների դատավարություններ՝ նման մեղադրանքներով։ Շինծու գործով որպես տուժած անցնում է 12 ադրբեջանցի:
Այսպիսով, Ադրբեջանը ակնհայտորեն անտեսում է միջազգային հանրության և կառույցների` գերիներին անհապաղ ազատ արձակելու բոլոր կոչերը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանի ՊՆ-ն ընդունել է, որ Արթուր Քաթանյանը մոլորվել է
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խոստովանել է, որ հայ զինվորը դիվերսանտ չի եղել, այլ պարզապես մոլորվել է: Արթուր...
Օրվա կադր․ Երևանը՝ ծիածանի ներքո
Րոպեներ առաջ ամբողջ երևանը հսկայական ծիածանի ներքո էր։ [6d8477ea24abd5c939ec228129441ea3.jpg][fc26ac3af50b0a2...
Փաշինյանը հրապարակեց 15 հայ ռազմագերիներն անունները և մանրամասներ ներկայացրեց
իկոլ Փաշինյանը Գավառում բնակիչների հետ հանդիպմանը մանրամասներ ներկայացրեց 15 հայ ռազմագերիների՝ Հայրենիք վերադառնալու հե...
Ինչո՞ւ Ադրբեջանը 2 տարով հետաձգեց ՀՀ-ով Նախիջևանին կապող երկաթուղու շինարարությունը. Հոխիկյանը վերլուծում է
ArmDaily.am-ի հետ զրույցում հեռուստամեկնաբան, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանն, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի...