Հասարակություն

Եղանակը կտրուկ կփոխվի. ջերմաստիճանը կնվազի 5–7 աստիճանով

Եղանակը կտրուկ կփոխվի. ջերմաստիճանը կնվազի 5–7 աստիճանով
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր երեկոյան ժամերին, օգոստոսի 27-30-ին՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ…

Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր երեկոյան ժամերին, օգոստոսի 27-30-ին՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ  ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ արագությամբ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17- 20մ/վրկ։


Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։


Մինչև օգոստոսի 27-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։


Երևան քաղաքում օգոստոսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 27-28-ին երեկոյան ժամերին, 29-30-ին՝ գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։


Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250