ՌԴ-ում զանգվածային խուզարկություններ, այդ թվում՝ ադրբեջանցիների են ձերբակալվել
Վորոնեժի մարզում սկսվել են լայնածավալ խուզարկություններ և ադրբեջանցիների ձերբակալություններ: Այս մասին հայտնում է «Новые известия»-ն։
Ինչպես հաղորդում է լրատվամիջոցը, Վորոնեժի Ալեքսեևսկի շուկան («Չեռնոզեմյե» փոքր մեծածախ բազա) վաղուց ի վեր անվտանգության ուժերի ուշադրության կենտրոնում է։ Տարին մի քանի անգամ այստեղ խուզարկություններ են անցկացվում միգրացիայի ոլորտում խախտումները հայտնաբերելու համար։ Տեղի բնակիչները պարբերաբար բողոքում են նորեկների վարքագծից և ոչ սանիտարական պայմաններից։
Ըստ տեղի ԶԼՄ-ների, միգրանտների մի խումբ արգելափակել է բեռներ տեղափոխող ռուս վարորդի բեռնատարը։ Նրանք պահանջել են, որ մեքենան մի քանի օրով թողնի, որպեսզի օգտագործեն առևտրի նպատակով։ «Շուկայի տերերը» սպառնացել են, այդ թվում՝ «սուր և կտրող առարկաներով», խոստացել են այրել մեքենան՝ ընդգծելով, որ դրա համար իրենց ոչինչ չեն անի։
Աղբյուրի հաղորդմամբ, բեռնատարն արգելափակել են Ադրբեջանից եկած մարդիկ։ Վարորդին փրկելու համար պահանջվել են «Ռուսական համայնքի» ուժերը և ոստիկանության ուժեղացված ջոկատը։
Իրավիճակը անձնական վերահսկողության տակ է վերցրել Ռուսաստանի ՆԳՆ միգրացիոն ծառայության ղեկավար, ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Կիկոտը, որն այս պաշտոնում նշանակվել է ապրիլի 2-ին: Հունիսի 25-ին Ալեքսեևսկի շուկայում սկսվել է լայնածավալ խուզարկություն՝ ՆԳՆ-ի և Ռոսգվարդիայի աշխատակիցների մասնակցությամբ՝ «Անլեգալ-2025» օպերատիվ-կանխարգելիչ գործողության շրջանակներում: Ռուսաստանի ՆԳՆ միգրացիոն գործերի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ երեք միջոցառում է անցկացվել:
Խուզարկության ընթացքում ստուգվել է ավելի քան 450 մարդ: Միգրացիոն օրենսդրության խախտման համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 42 օտարերկրացի, զինվորական հաշվառման կանգնելու ծանուցում է տրվել 17 հոգու:
«Անլեգալ-2025» գործողության ներկայիս փուլում առևտրային օբյեկտի տարածքում միգրացիոն օրենսդրության բազմակի կոպիտ խախտումների հայտնաբերման պատճառով նշված շուկայում կանխարգելիչ միջոցառումները կիրականացվեն շարունակական հիմունքներով մինչև օրենքի խախտումներին նպաստող պատճառների և պայմանների լիակատար վերացումը», - հայտարարել է ՆԳՆ միգրացիայի գլխավոր վարչությունը:
Նմանատիպ հոդվածներ
Գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ Սիմոնյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Գլխավոր դատախ...
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
Կտրիճ Ներսիսյանը կգիտակցի, որ պետք է ազատի Վեհարանը․ Ալեն Սիմոնյան
Իրենք ոչ մի բան չեն կարող անել, իրենց թվում է՝ իրենք Աստված են, Աստծու ներկայացուցիչներն են, իրենց թվում է՝ եկեղեցին իրե...