Մակրոնը կհայտարարի նախագահական ընտրություններին իր թեկնածության առաջադրման մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 4-ին կհայտարարի նախագահական երկրորդ ժամկետի համար իր թեկնածության առաջադրման մասին։ Այս մասին հինգշաբթի հայտնել է France Info ռադիոկայանը։
Նախագահական ընտրությունները Ֆրանսիայում կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 10-ին և 24-ին։ Ուրբաթ ավարտվում է թեկնածուների գրանցման գործընթացը։ Մինչև Փարիզի ժամանակով ժամը 18:00-ն (Երևանի ժամանակով 21:00-ն) պետության ղեկավարը պետք է պաշտոնապես համաձայնության նամակ ուղարկի կրկին առաջադրվելու և եկամուտների մասին հայտարարագիր Սահմանադրական խորհրդին:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագործակցո...
Պուտինը ՀԱՊԿ համաձայնագրում կատարված փոփոխությունները վավերացման է ներկայացրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփո...
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղիղ բախման վտանգ կա. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ իսկապես կա ուղղակի բախման վտանգ Ռուսաստանի Դաշնության և...