Հայաստանը վտանգված է. բնապահպան Նազելի Վարդանյանը «երեկվանից շոկի մեջ է»
Բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ «երեկվանից շոկի մեջ է»:
«Լինելով Էկոլոգիական իրավունքի շատ նեղ մասնագետ` աշխատել եմ Հայաստանի բոլոր ղեկավարների հետ` Կ.Դեմիրճանից սկսած: Անկախ նրանից, թե ինչ որոշում է հետագայում ընդունվել, չի եղել դեպք, որ ինձ որևէ մեկը ընդհատի ու չուզենա լսի մասնագետի կարծիքը: Մեր երկրում գիտնականները, մասնագետները միշտ հարգված են եղել: Այն էլ այն մասնագետի կարծիքը, որը, այս հարցով, նույն Վարչապետի որոշմամբ ստեղծված, Աշխատանքային խմբի անդամ է և դեռ 2018թ. սեպտեմբերին Իրավական վերլուծություն է արել և 33 էջ ծավալով եզրակացություն է ներկայացրել Վարչապետին, ինչը մինչև օրս չի էլ քննարկվել:
Այդ եզրակացության մեջ մանրամասն նշել եմ ՀՀ օրենսդրության ու միջազգային Կոնվենցիաների խախտումները, բոլոր կոռուպցիոն ռիսկերը: Երեկ, ինձ Վարչապետը երեք անգամ ընդհատեց, չուզենալով լսել և ըմբռնել թե ինչ եմ ասում` լինելով լրիվ մերկ բնապահպանության և իրավունքի հարցերում: Այս հարցը որոշվել է մեր երկրից դուրս, իշխանությունը չի կարողանում դիմադրել և փորձում է ո´չ իրավական, ո´չ մասնագիտական հիմնավորումներով ժողովրդին ինչ որ բան համոզել: Սա շատ մտահոգիչ է: Հայաստանը վտանգված է»,- գրել է Նազելի Վարդանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Սևանից 51 միլիոն խ/մ ջուր պակաս ենք բաց թողել. Նիկոլ Փաշինյան
Այս տարվա օգոստոսի 12-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Սևանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս...
ՀՀ ՊՆ–ն պաշտոնապես հաստատեց հայկական զինուժի առաջխաղացման մասին լուրը
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ հայկական զինուժը բարե...
Վրաստան-Հայաստան սահման․ երեկվա տեղի ունեցածը քննարկվել է Սադախլոյի անցակետի ղեկավարի հետ
Վրաստանում Հայաստանի դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․«Դեսպան Սադոյանը հանդիպեց Սադախլոյի անցակետի ղեկավար...
Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել Կամո Մնացականյանը. նա հետախուզման մեջ գտնվող․ Pastinfo.am
Արդեն երկու կարծիք չկա, որ BBC-ի ռուսական ծառայության կողմից հոդվածի հրապարակման կազմակերպիչների գերնպատակը, որտեղ  ...