Քաղաքականություն

ԱՄՆ-ն հրաժարվել է Իրանի դեմ նոր հարվածներից․ Axios

ԱՄՆ-ն հրաժարվել է Իրանի դեմ նոր հարվածներից․ Axios
Վաշինգտոնը հրաժարվել Է Իրանի դեմ նոր հարվածներից: Այս մասին գրում է Axios-ը: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մի քանի օտարերկրյա գործընկերների հայտնել է, որ այս պահին ԱՄՆ-ն չի ծրագրում նոր հարվածներ…

Վաշինգտոնը հրաժարվել Է Իրանի դեմ նոր հարվածներից: Այս մասին գրում է Axios-ը:


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մի քանի օտարերկրյա գործընկերների հայտնել է, որ այս պահին  ԱՄՆ-ն չի ծրագրում նոր հարվածներ հասցնել Իրանին:


Փոխարենը, Թրամփի վարչակազմը կենտրոնացած է ճնշման այլ ձևերի վրա, ներառյալ ռազմածովային շրջափակումը և վերջերս հայտարարված պատժամիջոցների արշավը:


Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը չի պատրաստվում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը, սակայն Իրանին հարվածները դեռ կարող են հասցվել, Եթե Իրանն առաջինը հարձակվի:


Ակնկալվում է, որ այդ քաղաքականությունը կպահպանվի առնվազն մինչեւ ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունները, որից հետո նոր ռազմական արշավի անցկացման հնարավորությունը կարող է կրկին դիտարկվել:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250