Ցեմենտով բարձված «Կամազ»-ը բախվել է քարին և կողաշրջվել. վարորդը տեղում մաhացել է
Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 41-ամյա Միքայել Հովհաննիսյանը ցեմենտով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 54 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել քարերին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կապանի թիվ 58 հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային վարչության պետի և Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի գլխավորությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Դաղստանում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը աճել է
Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո զոհերի թիվը հասել է 9-ի, նրանցից 7-ը իրավապահ է, 25-ը վիրավորվել է, հայտնո...
Խոշոր հրդեհ՝ Երասխ գյուղում. այրվել է մոտ 2000 հակ անասնակեր. կար կասկած, որ երեխան խոտի դեզի մեջ է
Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարութ...
Դաղստանում անհայտ անձինք հարձակվել են եկեղեցու և սինագոգի վրա. ՌԴ ՆԳՆ
Դաղստանի Դերբենտում անհայտ անձինք, նախնական տվյալներով, կրակել են սինագոգի և եկեղեցու վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովո...
1 զոհ, 5 վիրավոր․ Ողբերգական վթար Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին
Այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:10-ի սահամներում Վանաձոր-Ստեփան...