Երևանում թալանել են հայտնի գործարար «ՍԱՍ-ի Արտակ»-ի Արշակունյաց պողոտայում գործող «ՍԱՍ Գրուպ»-ը․ Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 13-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ Շավարշ Փ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 04:30-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելու միջոցով մտել են Արշակունյաց պողոտայի 11/1 հասցեում գտնվող «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի առաքման աշխատասենյակներից մեկը և գողացել դրամարկղը:
Ահազանգով նշված վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ: Տեղում ոստիկանություն ահազանգած Շավարշ Փ.-ն հայտնել է, որ ինքը աշխատում է «ՍԱՍ Գրուպ»-ում՝ որպես իրավաբան: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և դրամարկղն ու այնտեղ եղած գումարաը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դրամարկղում եղել է մոտ կես միլիոն դրամ:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի մարզում ադրբեջանցի զինվորները 13-ամյա հովիվից 3 կով են խլել․ «Հրապարակը»
Քիչ առաջ «Հրապարակը» ահազանգ է ստացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղից, որտեղ առավոտ կանուխ ադրբեջանցի ս...
Սուրիկ Խաչատրյանի որդին Գորիսում կրակել է Սյունիքի մարզպետի որդու վրա. Գաբրիելյանով
Գորիսում փոխհրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին իր էջում գրում է Արամ Գաբրիելյանովը: Հայտնվում է, որ Սուրիկ Խաչատրյան...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Samand և Toyota Vitz-ի բախման արդյունքում մահացածներից 2-ը ոստիկանության ծառայողներ էին, մեկը՝ քաղաքացիական անձ
Հրապարակվել են երեկ տեղի ունեցել երեկ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի լուսանկարները։ Դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մար...
Ողբերգական ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին․ երեք մարդ տեղում մահացել է
Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճ...