Իսրայելը համաձայնվել է Թրամփի հրադադարի առաջարկին

Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում հրադադարի մասին ԱՄՆ առաջարկին, հայտարարել է ՄԱԿ-ում երկրի մշտական ​​ներկայացուցիչ Դենի Դանոնը։


«Իսրայելը համաձայնել է նախագահ Դոնալդ Թրամփի հրադադարի առաջարկին։ Մենք պատրաստ ենք դադարեցնել մարտերը, բայց ՀԱՄԱՍ-ը հրաժարվում է», - ասել է նա Դոհայի վրա Իսրայելի հարվածի կապակցությամբ հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։


Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ էր արել Գազայի հատվածի բնակիչներին մերժել ՀԱՄԱՍ-ի կառավարումը և աջակցել նախագահ Թրամփի խաղաղության առաջարկին։


Հիշեցնենք` Սեպտեմբերի 7-ին Թրամփը հայտարարել է, որ պաղեստինյան Համասի շարժմանը վերջնագիր է ներկայացրել՝ պահանջելով ընդունել հակամարտության կարգավորման պայմանները՝ ընդգծելով, որ սա «վերջին նախազգուշացումն» է։ Սաուդյան «Ալ Հադաթ» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Թրամփը պահանջել է ազատ արձակել բոլոր պատանդներին, իսկ գերության մեջ զոհվածների մարմինները վերադարձնել Իսրայելին՝ հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 48 ժամվա ընթացքում։ Նրա առաջարկը ներառում է նաև «անձնական երաշխիքներ», որ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները կսկսվեն հրադադարից անմիջապես հետո, որը կտևի 60 օր և կարող է երկարաձգվել։

Քաղաքականություն

Պատահարներ