Գյուղում ստեղծվել է քաոսային իրավիճակ. Խնձորեսկի գյուղապետարանի հորդորը
Խնձորեսկի գյուղապետարանը հաղորդագրություն է տարածել՝ Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ գյուղերի բնակիչներին հորդորելով անասուններին չարածեցնել ուրիշի սեփականությունը հանդիսացող վարելահողերում:
«Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ գյուղերի հարգելի՛ բնակիչներ,
Հաշվի առնելով հետպատերազմական զարգացումները՝ կապված սահմանային փոփոխությունների և կորուստների հետ, գյուղում ստեղծվել է քաոսային իրավիճակ. կրճատվել են հարյուրավոր հա արոտավայրեր, որտեղ ժամանակին պահվում էին մանր և խոշոր եղջերավոր անասունները և սեզոնային արածեցում էր իրականացվում:
Ստեղծված բարդ իրավիճակում պետք է հարգել կարողանանք յուրաքանչյուրի եկամտի ձեռք բերման հնարավորությունը և միմյանց չվնասենք: Սույն թվականի մարտի 1-ից խստագույնս արգելվում է անասունների արածեցումը ուրիշի սեփականությունը հանդիսացող մշակված և, կամ չմշակված վարելահողերում, խոտհարքներում:
Հ.Գ. Խորհուրդ է տրվում ոչխարների խուզն այս տարի իրականացնել սովորականից ավելի ուշ՝ սար տեղափոխվելուց հետո՝ հնարավորություն տալով խոշոր եղջերավոր անասունների բավարար արածեցմանը»:
Նմանատիպ հոդվածներ
«Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որոշվել է չեղարկել արտահերթ ընտրությունները
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հանդիպման արդյու...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
Նոր սկանդալ. Թուրքիայում քարտեզ են հրապարակել և նշել, թե որ տարածքները պետք է դառնան իրենց երկրի մասը մինչև 2050 թվականը
Թուրքական գլխավոր հեռուստաընկերության՝ «TRT1»ի հաղորդավարը եթերում պատմել է, թե որ տարածքները պետք է դառնան Թուրքիայի մա...